Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց, որ դրանք լավատեսություն են ներշնչում, եւ մեզ համար կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել, սակայն դրանց ֆոնին արցախյան հարցի կարգավորման համար առաջընթաց չի լինի:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում հանդիպմանը՝ Կիրո Մանոյանն այն դրական համարեց, սակայն, ասաց, որ այսքանից հետո եթե դրական տեղաշարժեր չլինեն, ապա հիասթափությունները մեծ կլինեն:
Կիրո Մանոյանի կարծիքով` այս հանդիպումից հետո էլ մենք չպետք է դադարեցնենք ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի վերաբերյալ գործողությունները:
Հարցին, թե ՀՀ նախագահն ասել է, որ հանդիպումը նորմալ է անցել,, արդյոք այդպե՞ս է եղել, Կիրո Մանոյանը ասաց. «Առանց ձեռքսեղմելու մթնոլորտում հանդիպումը նորմալ է եղել: Ես չեմ կարծում, թե նա ուրիշ բան կասեր: Եթե մի հանդիպման գնացել են չուզելով, ապա դժվար թե այլ բան ասվեր: Իրականում ոչինչ չասող հանդիպում էր, սակայն իմաստն այն է, որ երկու կողմերը կարող են իրավիճակը նվազ լարված պահել»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ