Սամվել Ալեքսանյանը պատրաստակամություն է հայտնել հարյուր ուսանողի 200 հազարական դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում տրամադրել, կրթության եւ գիտության նախարարությունն էլ սիրով համաձայնվել է։
«ՉԻ» – Սամվել Ալեքսանյանն ավելի վաղ հայտարարել էր, թե շատ շնորհակալ է «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը բոյկոտելու կոչեր անողներից, որովհետեւ դրանով նրանք գովազդեցին այդ ցանցը, իսկ ինքր գովազդի համար նախատեսված 20 միլիոն դրամը կծախսի բարեգործական նպատակներով։ Այնպես որ՝ իրականում այդ հարյուր ուսանողները պիտի շնորհակալություն հայտնեն «դեղին գլխարկավորներին»։
Խնդիրը, սակայն, դա չէ։ Բանն այն է, որ «Ալեքսանյան» հիմնադրամն այդ օգնությունը տրամադրելու է ոչ միայն լավ սովորող, այլեւ «հասարակական ակտիվություն ցուցաբերած» ուսանողներին։
Հասկանալի է, չէ՞, թե ինչ «հասարակական ակտիվության» մասին է խոսքը։ Կարելի է, օրինակ, կարմիր գլխարկներ հագնել եւ գոռալ «Սամվել-բարեգործ», կարելի է մոտակա մարզերից այծեր, ավանակներ եւ այլ ընտանի կենդանիներ բերել Մաշտոցի պուրակ եւ այլն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում