Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր ձեռքբերումը բանակցությունների վերսկսումն է

Նոյեմբեր 20,2013 12:13

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր «Հենարան» ակումբում անդրադարձավ երեկ Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ըստ քաղաքագետի՝ այս հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն է, որ Ալիեւին երկու տարի անց վերադարձրին բանակցությունների սեղան: Նա ասաց, որ Մինսկի խմբի ջանքերը՝ այդ հանդիպումը իրականություն դարձնել, հույսեր են ներշնչում, որ կա հավանականություն, որ այդ հանդիպումները շարունակական կդառնան:

«Սահմաններին հնչած յուրաքանչյուր կրակոց, ուղղված է նաեւ Մինսկի խմբին»,-ասաց պարոն Մելիք-Շահնազարյանը՝ նկատելով, որ համանախագահները երբեմն, կուլ գնալով Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ համանման եւ համարժեք վերաբերմունք ցուցաբերելու եւ երկու կողմերի միջեւ մշտապես հավասարության նշան դնելու ձգտմանը՝ անուղղակիորեն նպաստում են Ադրբեջանի ագրեսիվությանը:

Սակայն իրական եւ լուրջ առաջընթաց, ըստ Հ. Մելիք-Շահնազարյանի, կգրանցվի միայն այն ժամանակ, երբ Արցախը կդառնա լիիրավ բանակցող կողմ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930