Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

Նոյեմբեր 20,2013 11:41

Նոյեմբերի 19 –ին ՀՀ սփյուռքի նախարարություն է այցելել մոսկովյան անվանի գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշին, որը հանդիպում է ունեցել նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանի և Վահե Ջիլավյանի հետ: Հայտնի սցենարիստը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին է նվիրել Արցախի մասին պատմող իր յոթերորդ գիրքը: Կիմ Բակշին Հայաստանում հայտնի է նախ և առաջ որպես Մատենադարանի մասին հայտնի 20 մասից բաղկացած հեռուստատեսային ֆիլմի սցենարիստ և համահեղինակ:
Մոտ կես դար Կիմ Բակշին ճանապարհորդել ու քայլել է ամբողջ Հայաստանով, այցելել է բազմաթիվ երկրներ, որտեղ հայերն ապրել ու այժմ էլ ապրում են, ուսումնասիրել է հայերեն ձեռագրերը աշխարհի տարբեր գրադարաններում, այցելել է բազմաթիվ հայկական եկեղեցիներ, զրուցել մեր հայրենակիցների հետ: «Երբ ես նայում եմ հայ ժողովրդին սիրով եւ փոխըմբռնմամբ, պարզվում է, որ դա մի մեծ հայելի է, որում ավելի լավ է երևում մարդկանց պատմությունը, մշակութային արժեքները, ընդհանուր ուղիները քրիստոնեության մեջ, որով մենք քայլում էինք որոշ ժամանակ անց». մի առիթով ասել է նա:
Կիմ Բակշին գրել է վեց գիրք հայկական թեմաներով` «Արծիվն ու սուրը», «ճակատագիրը և քարը, «Սուրբ Ղազարոսի հարությունը», «Վանքից սիրո մասին», «Մեր աշխարհը նման է անիվի», «Սառեցված ժամանակը» եւ Մատենադարանի մասին հայտնի 20 սերիանոց հեռուստատեսային ֆիլմի սցենարը:
Նրա գրքերը Հայաստանի եւ հայերի հանդեպ անմիջական ու անկեղծ սիրո խոստովանություններ են:
Հանդիպման վերջում ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալները շնորհակալություն հայտնեցին անվանի մտավորականին հայ ժողովրդի նկատմամբ ջերմ բարեկամական վերաբերմունքի և նվիրումի համար:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930