Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Սեդրակյանի կնոջ՝ իր ամուսնուն հետապնդում են. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 20,2013 11:39

Հատված ՍԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի կնոջ՝ Ռուզաննա Սեդրակյանի հարցազրույցից:

 – Ըստ Ձեզ՝ ո՞վ էր ընկել Ձեր ամուսնու հետեւից:

– Ես մինչեւ դատարանի կողմից վճիռ կայացնելը մտածում էի, թե սա թյուրիմացություն է, որ իմ ամուսինը կապ չունի, եւ դա այդպես էլ կա։ Բայց երբ կարդացին վճիռը, շատ անսպասելի էր։ Հասկացա, որ սա լուրջ քաղաքական հետապնդում էր իշխանությունների կողմից։ Դե ասե՛ք՝ ո՞վ կարող է այդքան դաժան պատիժ սահմանել, եթե ոչ իշխանությունները։

Իշխանություն ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք։ Այն լայն հասկացություն է։

– Ինձ թվում է՝ բոլորդ էլ, իշխանություններ ասելով հասկանում եք Հանրապետական կուսակցությանը։ Ես չեմ կարծում՝ մեկը կլինի այսօր, ում ասեք իշխանություն, ինքը հասկանա մեկ այլ կուսակցություն։ Պա՞րզ չէ, որ սա իշխանությունների ձեռագիրն է, ու ես կասկածներ չունեմ:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930