Երեկ, երբ Վիեննայում դեռ չէր սկսվել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, կապ հաստատեցինք Զորի Բալայանի հետ, ով անցյալ շաբաթ ուղեկցում էր Սերժ Սարգսյանին ԼՂՀ կատարած այցի ժամանակ:
– Պարոն Բալայան, օրերս Սերժ Սարգսյանի հետ գնացել էիք Ղարաբաղ, նախ՝ ձեզ համար դժվար չէ՞ այդ տարիքում գնալ, շրջել դիրքերում։
– Երկրորդ հարցը։
– Շատերը ձեր գնալու մեջ քաղաքական ենթատեքստ տեսան, մասնավորապես, որ Պուտինին ուղղված ձեր նամակից հետո Սերժ Սարգսյանն ուզում էր ցույց տալ, որ համաձայն է այդ նամակի հետ։ Նաեւ այսօրվա հանդիպման հետ կապված հարցեր ունենք։
Կարդացեք նաև
– Ոչ մի բան ձեզ չեմ պատասխանում, բացի մի հարցից։ 1988 թվականից մինչեւ օրս ես բոլոր այն ժամանակի ընդհատակի լիդերներից սկսած այսօրվանով վերջացրած անընդհատ գնում էի բոլոր այն տեղերը, որտեղ կան
զորքեր, որտեղ այն ժամանակ եղել է ընդհատակը եւ գրքեր ունեմ, որտեղ պատմում եմ, որ Վազգեն Սարգսյանի հետ, երբ ինքը պաշտպանության նախարար էր, գնում էի՝ առանց բացառության անցնելով մեր հայրենիքի բոլոր այն ազատագրված մասերով, հողերով, որտեղ մենք արդեն ունեինք զորանոցներ, գնդեր, խմբեր եւ այլն։
Ամեն տարի ես ե՛ւ Վազգենի, ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սեյրան Օհանյանի հետ Նոր տարին երբ գալիս է, ըստ ավանդույթի, մենք գնում ենք բոլոր այն զորամասերը կամ այն տղաների մոտ, որոնք առաջին գծում են։ Սիշտ տանում էի հետս գրքեր եւ թողնում այնտեղ եւ ուրախանում՝ տեսնելով այդ տղաներին, երբ մինչեւ Նոր տարին մնում էր մի քանի ժամ։
Եվ զարմանում եմ, ոնց կարելի է, վերջիվերջո, հարգանք է պետք, էլ չեմ ասում՝ հասակին, չեմ ասում, որ ես 50 քանի տարի է, արդեն ժուռնալիստ եմ, ոնց կարելի է այդպես համը հանել կամ չափերը անցնել եւ կոխ տալ յուրաքանչյուր սրբություն։ Ինչ ասել է՝ էս հասակին։ Էս հասակին ես երկար ճանապարհորդություն եմ արել, ինչ ասել է՝ կապել այդ նամակին։ Նամակը դու կարդացե՞լ ես, բալիկ ջան։ Համոզված եմ, չես կարդացել, եթե կարդացած լինեիր, դու այս հարցերը չէիր տա։ Նամակում ինչ-որ կա, ես հազար անգամ արդեն գրել եմ ե՛ւ Պուտինին, ե՛ւ Ելցինին, ե՛ւ Գորբաչովին եւ էլի բաց նամակներ եմ գրել մյուսներին։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում