Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մրցանակները կվերադարձնե՞ն ի նշան բողոքի. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 20,2013 11:10

Տեղեկատվական տեխնոլոգիաների երիտասարդ մասնագետները, ովքեր միավորվել են «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության մեջ, մտածում են Սերժ Սարգսյանից ստացած իրենց մրցանակները հետ վերադարձնելու մասին ի նշան բողոքի։ Այս մասին մեր զրույցում երեկ հայտնեց նախաձեռնության անդամ, «Սինոփսիս» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը։
Նախաձեռնությունը արդեն մի քանի օր է, ինչ փակ քննարկումներով փորձում է պլանավորել իր հետագա քայլերը։
Ըստ որոշ տեղեկությունների, նախաձեռնության անդամները հնարավոր է անցնեն սուր գործողությունների՝ գործադուլների, հանրահավաքների:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դավիթ Հովհաննիսյան says:

    Մրցանակ վերադարձնելու մասին ոչ մի որոշում կամ քննարկում չի եղել ուստի ես ՀԵՐՔՈՒՄ ԵՄ որ նման հետագա քայլ է ծրագրված կամ այս հարցը քննարկման է ենթարկվել:
    Բացի այդ զրույցում հստակ նշվել է ՀՀ Նախագահի անվերապահ աջակցությունը ՏՏ ոլորտին, ինչն իր հերթին ևս անիմաստ է դարձնում նման քայլը: Ուստի խնդրում եմ իրականոթյունը չաղավաղել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930