Լրագրողների համար վեցերորդ ոչ պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ ԵՄ կենտրոնում,երեքշաբթի` նոյեմբերի 19-ին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան լրագրողներին տեղեկացրեց 2013թ. նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովի մասին:
ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով,Վիլնյուսի գագաթաժողովը կլինի արդյունքների գագաթաժողով: «Գագաթաժողովը մեզ և գործընկեր երկրներին հնարավորություն է տալիս ամփոփել Արևելյան գործընկերության մեկնարկից հետո ձեռք բերած արդյունքները, վերլուծել ու եզրակացություններ անել», ասաց դեսպան Հրիսթեան: Նա ավելացրեց, որ ԵՄ-ը ակնկալում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրն Ուկրաինայի հետ այն բանից հետո, երբ 2012-ի դեկտեմբերին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից ընդունված եզրակացությունները ամբողջապես կբավարարվեն: Ասոցացման համաձայնագրերը Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ կնախաստորագրվեն գագաթաժողովի ընթացքում:
Լրագրողների համար ամենամսյա հանդիպումները ԵՄ կենտրոնի նախաձեռնությունն է`Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ: Հանդիպումների առաջին շարքը կոչվում է «Դեպի Վինլյուս ուղին»` նշանավորելու Արևելյան գործընկերության գալիք գագաթաժողովը: Հանդիպումների ձևաչափը ոչ պաշտոնական է և առանց լուսաբանման` խրախուսելու բաց քննարկումը որպես երևույթների առավել խորքային իմացության հնարավորություն:
ԵՄԿենտրոնըԵՄկողմից ֆինանսավորվող «ԱջակցությունԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրիհիմնականբաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնիկայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։Ծրագրիտևողությունըերկուտարի է, այնիրականացվումէ «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետհամատեղ։
EU Centre