Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվայի տոմսն արժե 15 հազար դրամ. «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2013 10:55

Արդեն մեկ ամիս է՝ Հայաստանից Ռուսաստան մեկնող բոլոր ուղեւորափոխադրողները՝ հատկապես ավտոբուսներով, իջեցրել են տոմսերի արժեքը։ Առաջին հայացքից դժվար է հասկանալ, թե ինչու, վառելանյութը ոչ միայն չի էժանացել, այլեւ փոքր-ինչ թանկացել է, մարդկանց հոսքը նույնպես չի նվազել։ Փորձեցինք այս հարցի պատասխանն ստանալ մի քանի ընկերություններից։ Ավտոբուսով մարդկանց Ռուսաստան տեղափոխող ընկերություններից ամենախոշորը «Քինգ Դե Լյուքս» ընկերությունն է՝ հայտնի Պալաչի՝ Արթուր Հարությունյանի հսկողության տակ։ Ամենամեծ զեղչերն էլ հենց այս ընկերությունում են։ Ձեղչեր, որոնք առաջին հայացքից անհավանական են թվում։ Այս ընկերության գնացուցակը նույնքան տարօրինակ էր, որքան նրա աշխատակիցների պահվածքը։ Լրագրողը զանգահարում է ընկերություն, ներկայանում է, հարցնում.
– Գնացուցակ կտրամադրե՞ք։
– Ձեզ կոնկրետ ո՞ր ուղղությունն է հետաքրքրում։
– Ռուսաստան մեկնող բոլոր ուղղությունները։
– Կոնկրետ ասեք, որ պատասխանեմ։
– Օրինակ՝ Կրասնոդար։
– 11 հազար դրամ։
– Ես լա՞վ լսեցի՝ 11 հազար դրա՞մ։
– Այո, գիտեք՝ մեզ մոտ ակցիա է, եւ Ռուսաստանի տոմսերն էժանացել են։
– Մոսկվայի տո՞մսն ինչ արժե։
– 15 հազար։

Վարդան ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930