Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է Յուրա Մովսիսյանի հետ իր շփումների մասին:
«Մենք ընկերներ ենք, միասին խաղում ենք հավաքականում: Մենք իրար հետ հաճախ խոսում ենք հեռախոսով եւ միշտ քննարկելու բան ունենք: Ուրախ եմ, որ նա լավ է խաղում Մոսկվայի «Սպարտակի» կազմում եւ շատ գոլեր է խփում: Դրանում զարմանալի ոչինչ չկա. Յուրան բարձրակարգ ֆուտբոլիստ է: Կցանկանայի, որ նա տեղափոխվեր եվրոպական որեւէ լավ ակումբ: Եվրոպական ֆուտբոլն, այնուամենայնիվ, բարձր է: Լսել եմ, որ գերմանական ակումբները հետաքրքրված են Յուրայով: Եթե նա տեղափոխվի բունդեսլիգա, ամեն հարցում նրան կաջակցեմ», – Մխիթարյանի խոսքերը մեջբերել է «СЭ»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ