Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունների օրակարգը հստակեցման կարիք ունի. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 20,2013 10:46

Սկզբունքորեն նման՝ խիստ զգուշավոր լավատեսություն եւ որոշակի անորոշություն արտացոլող ընդհանրական ձեւակերպումները համապատասխանում են Վիեննայի հանդիպմանը նախորդած իրատեսական կանխատեսումներին, որ բանակցային գործընթացում տեղաշարժի առումով առանձնապես մեծ ակնկալիքներ չարժե ունենալ: 

Ցանկացած պարագայում, դժվար չէ նկատել, որ կարեւորություն էր տրվում բուն հանդիպման փաստին ավելի շատ, քան թե հանդիպման ընթացքում քննարկված խնդիրներին: Առավել եւս, որ «հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ» չափազանց տարածական արտահայտության տակ ինչ ասես կարելի է հասկանալ:
Իսկ տվյալ դեպքում, առաջին հերթին կարելի է հասկանալ այն, որ բանակցությունների սեղանին կոնկրետ առաջարկություններ կարծես թե չկան: Այսինքն՝ դեռ բանակցությունների օրակարգը հստակեցման կարիք ունի, ինչի համար էլ որոշակի աշխատանք ու միջնորդական ջանքեր են պահանջվում:
Միաժամանակ դժվար չէ նկատել, որ համանախագահների ամփոփիչ հաղորդագրության մեջ հիմնականն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են «թափ հաղորդել բանակցություններին», իսկ եթե ավելի զուսպ՝ պայմանավորվել են, որ էլի կհանդիպեն: Թափ հաղորդելու կոնկրետ հանգամանքներից մեկը, այսինքն՝ հաջորդ հանդիպման խնդիրը, մնացել է առկախ. ինչ-որ մի ժամանակ՝ առաջիկա ամիսներին:
Այլ կերպ ասած՝ շատ բան կախված է նրանից, թե հաջորդող «աշխատանքային հանդիպումներում» միջնորդներն ինչ նոր հիմք կնախապատրաստեն ԱԳ նախարարների հետ, եւ արդյոք գործընթացը զուգահեռ խոչընդոտներ չի՞ ունենա՝ այլազան արտաքին ու ներքին զարգացումների տեսքով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930