Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ ծառայությունը արձագանքել է ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին

Նոյեմբեր 20,2013 10:22

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ մամլո ծառայությունը, անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայության 15.11.2013 թվականի «Ըստ քաղաքացու հաղորդման` հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս» վերնագրով տեղեկատվությանը, հայտնում է.
Թիվ ԿԴ3/0360/02/10 քաղաքացիական գործով կայացրած դատարանի վճիռը ի կատար ածելու պարտականությունը կատարելիս ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի բաժանմունքի հարկադիր կատարողը պարտապան Է.Մ.-ին պատշաճ կերպով ծանուցել է իրեն և իր ընտանիքի անդամներին համասեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին: Պարտապան Է.Մ.-ի ներկայությամբ կազմվել է արձանագրություն, որը նա հրաժարվել է ստորագրել՝ պատճառաբանելով անհամաձայնությունը դատարանի վճռին:
Տեղեկատվության մեջ հիշատակված անշարժ գույքի գնահատված արժեքը համաձայն փորձագետի եզրակացության կազմել է ոչ թե 40 մլն դրամ, ինչպես ՀՔԾ-ին հայտնել է քաղաքացի Դ. Մ.-ն, այլ՝ 14 մլն 209 հազար դրամ:
Տեղեկացնում ենք նաև, որ մյուս համասեփականատերերը նույնպես ծանուցված են եղել աճուրդի մասին և ստացել են գումարի իրենց մասնաբաժինները, քանի որ համաձայն դատարանի վճռի բռնագանձում է տարածվել միայն պարտապան Է. Մ.-ի բաժնեմասի վրա:

 Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930