Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի ազգային բանկի շենքը նախատեսվում է վերածել Հայոց ցեղասպանության թանգարանի

Նոյեմբեր 19,2013 23:14

Amerikayidzayn.com․ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամ» ընկերությունը թույլտվություն է ստացել քանդելու ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Վաշինգտոնի ազգային բանկի շենքի անմիջական հարևանությամբ գտնվող՝ հիմնադրամի սեփականություն հանդիսացող առևտրային երեք շենքերը
ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքից իր գործունեությունն իրականացնող «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամ» ընկերությունը թույլտվություն է ստացել քանդելու ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Վաշինգտոնի ազգային բանկի շենքի անմիջական հարևանությամբ գտնվող՝ հիմնադրամի սեփականություն հանդիսացող առևտրային երեք շենքերը:

Վաշինգտոնի ազգային բանկի շենքը, որը երկար տևած դատավարությունից հետո վերադարձվել էր «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամ» ընկերությունը, նախատեսվում է վերածել Հայոց ցեղասպանության թանգարանի:

Քանդման համար նախատեսված շենքերի հարկվող արժեքը, ըստ «The Business Journal» գործարար լրատվության պարբերականի, կազմում է 8,3 միլիոն դոլար: Անշարժ այս գույքի դիմաց, որը ժամանակին դասակարգվել էր որպես վթարային, սակայն հետագայում վերադասակարգվել որպես չօգտագործվող, վճարվող հարկային պարտավորությունները կազմում են 5 դոլար գնահատված արժեքի յուրաքանչյուր 100 դոլարի դիմաց, ինչը, ըստ պարբերականի, չորս անգամ գերազանցում է առևտրային սովորական գանձումները:

«The Business Journal»-ի համաձայն, Վաշինգտոնի ազգային բանկի շենքի մոտակայքում գտնվող առևտրային շենքերը քանդելու արդյունքում Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծմանը 13 տարի սպասելուց հետո Վաշինգտոնի կենտրոնում գտնվող առաջակարգ վայրում գոյանալու է դատարկ հողակտոր:

 

Մանրամասները՝  Amerikayidzayn.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930