Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Դավութօղլուն ներողություն է խնդրել ցեղասպանությունը ճանաչող քուրդ երաժշտից

Նոյեմբեր 19,2013 23:07

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ներողություն է խնդրել քուրդ երաժիշտ Շիվան Փերոերից «սխալ քաղաքականության» համար, ինչի պատճառով նա ստիպված լքել էր Թուրքիան: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը:

Նոյեմբերի 18-ին Վաշինգտոնի Բրուկլինի համալսարանում Դավութօղլուն ասել է. «Շաբաթ Դիարբեքիրում շատ զգացական միջոցառում էր: Ավտոբուսում ես Շիվանի կողքն էի նստած: Ես [նրան] հասկանում եմ ոչ միայն որպես նախարար, այլև որպես մտավորական, որպես համահավասար քաղաքացի: Ես ներողություն խնդրեցի սխալ վարած քաղաքականության համար, որի պատճառով նա Թուրքիայից հեռու էր ապրում: Նա այս երկրի զավակն է: Նախկինում սխալ վարած քաղաքականությունն իրեն հեռու էր պահում», – ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Դիարբեքիրում տեղի ունեցած հանրահավաքը, որին մասնակցում էր նաև Փերոերը: 1976թ. երաժիշտը արտաքսման մեջ էր Եվրոպայում իր քրդերեն մի երգի պատճառով, դրանից հետո սա նրա առաջին այցելությունն էր Թուրքիա:

Փերոերը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Երաժիշտների իրավունքներով զբաղվող «Freemuse» կազմակերպությանը տված հարցազրույցում նա ասել էր, որ թուրքերն ուզում են քրդերի հետ անել հայերի ցեղասպանության պես մի բան:

 

Պատրաստեց՝ Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930