Տալլինի «Темные ночи» (մութ գիշերներ) կինոփառատոնում այս տարի ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական ֆիլմերը: Հայտնում է «Դելֆի» լրատվականը՝ նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո անցումային շրջանում հայկական ֆիլմարտադրության վիճակը չափազանց ծանր էր, սակայն վերջին տասը տարիների ընթացքում հայտնվել են երիտասարդ կինոարտադրողներ, որոնք իրենց հետ թարմ մոտեցումներ և գաղափարներ են բերել:
Հատկապես նշանակալի է մեծ քանակությամբ կին ռեժիսորների ի հայտ գալը. սուբյեկտիվ, պոետիկ, տխրության ռոմանտիզմով հագեցած Մարիա Սահակյանի, Թամարա Ստեփանյանի և Դիանա Կարդումյանի աշխատանքները:
Անդրադառնալով նաև Միկա Վաթինյանի առաջին «Ժաննան և ձայները» ֆիլմին, որը մատուցված է առանց որևէ երկխոսության, լրատվականը գրում է՝ կառուցվածքի տեսակետից սա զարմանահրաշ հետազոտություն է հասարակության մեջ պատերազմի և կորուստների պատճառով օտարացման ու շփման պահանջի մասին:
Ծրագրի շրջանակներում կցուցադրվի 17 հայկական ֆիլմ: Նախագծի համադրողներն են Վիգեն Գալստյանը և Դիանա Կարդումյանը:
Կարդացեք նաև
Փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 15-ին և կտևի մինչև դեկտեմբերի 1-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ