Երեխա ունենալուց հետո Քիմ Քարդաշյանը վերադարձել է ասպարեզ՝ մերկանալով Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում: Գրում է «Դեյլի Մեյլ» թերթը:
33-ամյա հեռուստաաստղը նկարահանվել է «Bound 2» կրքոտ տեսահոլովակում, որի անդրանիկ ցուցադրումը եղել է «Էլեն» հաղորդման ժամանակ:
Տեսահոլովակում Քարդաշյանը շեկ մազերով է և բավական նիհարած: Նա մերկ մարմնով պարբերաբար երևում է մոտոցիկլետի վրա՝ Քանյե Ուեսթի գրկում՝ լեռների ֆոնին:
Հաղորդման ժամանակ, խոսելով իր և Քիմի հարաբերությունների մասին, Քանյեն ասել է, որ պատճառներից մեկը, որ ինքը Քարդաշյանի հետ է, այն է, որ միլիոնատեր հեռուստաաստղին չի հետաքրքրում իր փողերը. «Անհավանական է կողքիդ նման կին ունենալը, որ հստակ գիտես, քեզ չի օգտագործում քո փողերի համար», – ասել է Քանյեն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ