Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը բացարձակ կեղծ է անվանել

Նոյեմբեր 19,2013 19:35

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը: Ինչպես տեղեկացնում է կայքը, այդ հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Իլհամ Ալիեւին ուղարկված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակին, Ադրբեջանի ներքաղաքական կյանքին, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Վիեննայի հանդիպումից ակնկալիքներին եւ այլն:

Ռադիոկայանի թղթակիցը նաեւ հարցրել է.

– Նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ մինչ ընտրությունները պայմանավորվել է ձեր հետ: Իսկ դեսպանատունը հերքել է այդ հայտարարությունը: Ձեր կարծիքով, ո՞րն է նման հայտարարությունների տարածման նպատակը:

– Կարծում եմ, որ այդ հարցը պետք է հասցեագրել պարոն Մեհթեւին (Ռամիզ Մեհթիեւը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն է, ծանոթ. Ո. Ս): Կյանքում ես շատ գործերով եմ զբաղվում, սակայն չեմ կարող կարդալ մարդկանց մտքերը: Եվ հիմա վերստին ուզում եմ ասվածը կրկնել՝ Մեհթիեւի հայտարարությունը բացարձակ կեղծ է,-ասել է դեսպան Մորնինգսթարը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930