Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը, սակայն այն չկայացավ ամբաստանյալ Հարություն Սարգսյանին մայրաքաղաքից Գյումրի չտեղափոխելու պատճառով:
Հետաքրքիրն այն է, որ այսօրվա դատական նիստին ճիշտ ժամին ներկայացել էին երկու կողմերն էլ` թե ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը, թե տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Արմեն Մելքոնյանն ու դատախազ Արմեն Մարուքյանը, ովքեր, ի դեպ, բոլորը մայրաքաղաքից են գալիս ու գնում:
Դատավոր Մարտին Սարոյանը հետաձգեց նիստը` այն նշանակելով վաղը: Դատավորը պատճառաբանեց, որ մեքենան խափանվել է:
Նշենք, որ մինչ նրա բացատրություն ներկայացնելն էլ մեզ շշուկներ էին հասնում, որ դատապարտյալներին տեղափոխող մեքենան այնքան հնամաշ է, անսարքի, ողորմելի վիճակում գտնվող, որ դատապարտյալները շատ դեպքերում ճանապարհին են մնում:
Կարդացեք նաև
Երեկ օրինակ` նշանակված էր դատական նիստ. լսվելու էր Գյումրու «Ռուբին» ոսկերչական սրահը թալանելու փորձ կատարած ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը, սակայն դատավորը մի հսկա դահլիճից ներողություն խնդրեց, քանի որ դատապարտյալներին չէին կարողացել տեղափոխել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ