Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային եւ պետական հարցերը պետք է ՀՀ պետական օրակարգի մաս կազմեն

Նոյեմբեր 19,2013 19:02

«ՀԱՊԿ-ը եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ այսօր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը խոսեց ԼՂՀ-ի ճանաչման մասին, Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենք վաճառելու մասին, Ցեղասպանության հարյուրամյակի մասին ու նկատեց. «Եթե ՌԴ-ում կամ ՀԱՊԿ-ում քաղաքական կոռեկտությունը կստիպի չխոսել Ցեղասպանության հարյուրամյակի մասին, Հայաստանին չաջակցել Ցեղասպանության միջազգային ճանաչման իր գործում, հարցը դարձյալ օդից կախ կմնա, ապա կկորցնենք հսկայական հայկական սփյուռքի աջակցությունը: Սփյուռք, որ վաղը կարող է կամուրջ դառնալ եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում»:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը քննարկումից հետո պատասխանելով Aravot.am-ի հարցին`կիսո՞ւմ է պարոն Հովհաննիսյանի մոտեցումն՝ ասաց, որ Ցեղասպանության հարցը մեր ժողովրդի ու պետության անվտանգության երաշխավորման փաթեթի մի մասն է կազմում, եւ թե այս եւ թե մեր պետական-ազգային մնացած հարցերով մենք պետք է կարողանանք ավելի կենսունակ, համոզիչ եւ ընկալելի լինել`ժամանակակից բարդ եւ արագ փոխվող աշխարհի համար: Ուստի, իհարկե համաձայնելով պարոն Հովհաննիսյանի դիտարկման հետ, մեր զրուցակիցը, սակայն, չի մասնավորեցնում Ցեղասպանության հարցը:

Ըստ նրա մեր պետական եւ ազգային բոլոր հարցերը պետք է մաս կազմեն ՀՀ պետական օրակարգին, որովհետեւ ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է: «Միջպետական խողովակներով այդ հարցերը պետք է հայկական օրակարգի մաս լինեն, միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերում պետք է հարցերը բարձրացվեն ու մեր գործընկերներին մենք ազդանշաններ պետք է տանք ոչ միայն գիտաժողովներում եւ հարցազրույցներում, այլ պետական`միջկառավարական, միջպառլամենտական եւ այլ պետական հարաբերություններում: Սրան զուգահեռ, գիտական, ուսումնական, փորձագիտական եւ համանման այլ հարաբերություններում էլ: Այլապես, մեր բարձրացրած հարցերը կմնան կոնֆերանսների սրահներում: Գուցե ռուսական փորձագիտական որոշակի մակարդակներում այդ հարցերում մեր բարեկամը դառնան, բայց համակարգված աշխատանքը պահանջում է, որ որպեսզի մեր ազգային-պետական բոլոր հարցերով կարողանանք հայկական օրակարգ ձեւավորել միջպետական հարաբերություններում:

Խնդիրը պետական օղակների կենսունակությանն է վերաբերվում եւ սփյուռքի հետ համակարգված աշխատանքին: Պետք է աշխատանքի ճիշտ բաժանում լինի, որպեսզի ունենանք մեկ թիրախ եւ բոլոր քայլերը`մեծ թե փոքր, իրար լրացնելով հարվածեն այդ թիրախին»,- կարծում է Յուրի Նավոյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930