Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հափշտակել է ուրիշի օգտագործած վարտիքը եւ այլն

Նոյեմբեր 19,2013 18:55

Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի բնակիչ, 1968 թվականին ծնված Գրիգոր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 8-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվելով Իջեւան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 հասցում բնակվող Սուսաննա Հակոբյանի տանը,2013թ. հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը, օգտվելով տանտերերի քնած լինելու հանգամանքից, բացահայտ կերպով, Սուսաննա Հակոբյանի ներկայությամբ հափշտակել է վերջինիս որդուն՝ Հարություն Բազինյանին պատկանող սպորտային ճամպրուկը, որի մեջ եղել են օգտագործված վերնազգեստ, վարտիք, անդրավարտիք, բաճկոն՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 1550 դրամի նյութական վնաս:

Ճամպրուկի մեջ եղել են նաեւ շրջանառությունից դուրս եկած ռուսական 60 ռուբլի եւ 200 կոպեկ:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ Գ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով (ՙ«Գողությունը»): Նախկինում չդատված Գ. Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է նոյեմբերի 21-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930