Այսպես շարունակվելու դեպքում շատ շուտով նա առաջինը կշնորհավորի նոր չեմպիոնին:
Չեննայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում հերթական ոչ ոքին գրանցվեց: Սպիտակներով խաղացող հավակնորդն ու աշխարհի չեմպիոնը առանց պայքարին սրություն հաղորդելու կրկին բաժանեցին միավորը եւ հաշիվը դարձավ 5:3` հօգուտ նորվեգացու:
Մասնագետներն սկսել են կասկածել, որ Վիշվանաթան Անանդն արդեն համակերպվել է պարտությանը, քանի որ իր չեմպիոնական գահը պահպանելու համար այս էլ երկրորդ անընդմեջ պարտիայում ոչ մի գործնական քայլ չի կատարում: Այդ պասիվությունը Կարլսենին միանգամայն ձեռնտու է:
Վաղը հերթական հանգստյան օրն է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ