Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը գիտի, թե որտեղ է ԿԲ-ից «կորած» 200 միլիարդը (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2013 18:42

Օրերս Ազգային ժողովում կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի եւ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ, մեղմ ասած` «լեզվակռիվ» եղավ ԿԲ-ի գործունեության հետ կապված: Այսօր «Հայացք» ակումբում Հրանտ Բագրատյանը անդրադարձավ այդ վիճաբանությանը, նշելով, որ ինքն ընդամենը հարց է բարձրացրել, մինչդեռ ԿԲ նախագահը պատգամավորին վիրավորել է անհարկի:

Պարոն Բագրատյանը մեկ անգամ եւս պատմեց, թե ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. «Ոչ ոք չէր վիրավորել Ջավադյանին, կանգնեց ամբիոնում ու ասեց` ինչ ա, չգիտեք… ասում եմ` ԿԲ-ն նորմալ պայմաններում մի 200 միլիարդ դրամ, բյուջեի եկամուտների 20%-ը պիտի տար, կոպեկ չեք տալիս բյուջե: Ասում է` դուք չգիտեք, որ վնասաբեր ենք արժույթի քաղաքականության պատճառով: Նախ` ասեմ, որ վերջին 2 տարին արժույթն այնուամենայնիվ, արժեզրկվել է, եւ մենք շարունակում ենք մնալ զրո սպասելիքներով ԿԲ-ից: Ես ասացի` արժույթը մեզ մոտ ազատ չէ, նա էլ ասաց` ոնց թե ազատ չէ: Բացատրեցի, որ ազատ կլինի այն դեպքում, երբ դրսից եկող տրանսֆերտները դուք ստերիլիզացնեք: Հանկարծ բորբոքվեց ու ասեց` դատարկ, անհետաքրքիր ու հիմար հարցադրումներ եք անում: Այսպիսի բան ասողը` ինքն է հիմար: Այս մարդը, գյուղինստիուտն ավարտած, երբեք բանկիր չի դառնա, բացառվում է, այդ ինտելեկտը չկա այնտեղ, նա երբեք չի հասկանա ժամանակակից կենտրոնական բանկի էությունը: Ինձ վրդովեցրեց, որ ես սովորական, մեղմ հարցրեցի, իսկ նա ինչ պատասխանեց: Երբ նեղն են ընկնում, այդպես են պատասխանում:

ԱԺ նախագահը, որ մեկը հանկարծ ընդդիմությունից մի բան է ասում, կոչ է անում լինել բարեհամբյուր, նրան չընդհատեց, որեւէ բան նրան չէր ասվել: Մարդը կանգնել ամբիոնից կմկմում էր, ու չէր կարողանում ապացուցել թե ուր է այն 180-200 միլիարդ եկամուտը, որ պիտի գար ու էս ժողովրդին տրվեր: Իսկ ես գիտեմ ուր է, այդ բանկերն էլ իրենց են պատկանում, որ բանկը պրոբլեմ է ունենում, ինքը տալիս է դրանց: Եվ ես լրջորեն կասկածում եմ: Վաղը կհայտարարեն, որ այսպիսի բան չկա, բայց հայտարարելով չի է, բալանսները բերեք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930