Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կովեր՝ արվեստի կանաչապատ քաղաքի կենտրոնում

Նոյեմբեր 19,2013 18:26

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների միության կողմից անցկացվել է «Տարվա լավագույն համայնք-2013» մրցանակաբաշխությունը: «Կանաչապատ համայնք» անվանակարգում Իջեւանին տրվել է հատուկ մրցանակ:

2013թ. հոկտեմբերի 25-ին Իջեւանում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ կայացավ արվեստի փառատոն: Այդ ծրագրի շրջանակներում քաղաքային զբոսայգու վնասված քանդակները նորոգվեցին, Իջեւանի սիմպոզիումի ընթացքում ստեղծված քանդակների մի մասը տեղափոխվեց գետափնյա փողոց, քանդակների մոտ գիշերային լուսավորության ցանց անցկացվեց: Նույն ծրագրի շրջանակներում ներկայումս նորոգվում է քաղաքի Շատրվանների հրապարակը: Սակայն Իջեւանի կենտրոնում դեռեւս զբոսնում են կովերը:

Նոյեմբերի 19-ին Իջեւանի կենտրոնական՝ Անկախության փողոցի մայթին անասունների արտաթորանք տեսանք: Իջեւանի շրջգործկոմի տարիներ առաջ այրված շենքի առաջ տեսանք 5 կովից բաղկացած նախիր: Կովերի մի մասն արածում էր ծառերի տակ:

Նախկինում անդրադարձել ենք Իջեւանի կենտրոնում թափառող անասուններին: Մի քանի օր առաջ Իջեւանում, գիշերվա ժամը 11-ին մարդատար ավտոմեքենան միջպետական ճանապարհին վրաերթի է ենթարկել կովի, անասունը սատկել է: Իջեւանի քաղաքապետարանի աշխատողները բազմիցս արգելափակել են քաղաքի տարածքում թափառող կովերին, սակայն դա անասնատերերին դաս չի եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930