Հատված Հայ ազգային կոնգրեսի հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արեգ Գեւորգյանի հետ ilur.am-ի հարցազրույցից
-Դեկտեմբերի տասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի՞նչ է պատրաստվում այդ կապակցությամբ անել Հայ ազգային կոնգրեսը:
– Արդեն հինգ տարի է՝ սկսած 2008-ից, դեկտեմբերի տասին մենք անցկացնում ենք ավանդական դարձած երթը: Այդ օրը դառնում է մի յուրատեսակ հաշվետվության օր՝ կապված երկրում մարդու իրավունքների վիճակի գնահատման եւ այդ ուղղությամբ հետագա անելիքների հետ: Այդ հաշվետվությունը սովորաբար ներկայացնում ենք ժողովրդին, ինչպես նաև երթով շարժվում ենք Եվրոպայի խորհրդի գրասենյակ, որտեղ երթի մասնակիցների անունից հանձնում ենք ուղերձ՝ ԵԽ գլխավոր քարտուղարին:
Նոյեմբերի 12-ին Հայ ազգային կոնգրեսը իրազեկել է քաղաքապետարանին երթի մասին, ինչն ընդունվել է ի գիտություն: Երթը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին: Այն կմեկնարկի Ազատության հրապարակից, որտեղ կհնչեն նաև ելույթներ:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 15-ին ազատամարտիկների կողմից հրավիրված՝ քաղաքական ուժերի Կլոր սեղանի խորհրդակցության ժամանակ նրանք կոչ են արել քաղաքական ուժերին Մարդու իրավունքների երթը դարձնել քաղաքական համատեղ ակցիա՝ բոլոր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Ողջունելով այս գաղափարը՝ մենք պայմանավորվել ենք, որ միասնական երթ անցկացնելու վերջնական որոշումը կկայացվի նոյեմբեի 20-ի Կլոր սեղանի ժամանակ: Հուսով ենք, որ այդ օրը համատեղ երթի կազմակերպման շուրջ կկայացվի կոնսենսուսային որոշում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում