Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պլանավորել է ուժեղացնել Բելառուսի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը, ինչպես նաև ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ղազախստանի հետ նմանատիպ տարածաշրջանային համակարգերի ձևավորմանը:
Այս մասին Կրեմլում զինվորականների հետ ունեցած հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կրեմլի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Պուտինը հայտարարել է. «Այս տարի հաջողությամբ անցկացվել են «Արևմուտք – 2013» խորագրով ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները: Հերթը հասել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի մասնակցությամբ զորքերի տարածաշրջանային խմբավորումներ ձևավորելուն: Պլանավորված է նաև ուժեղացնել Բելառուսի հետ ՀՕՊ-ի միասնական համակարգը, ձեռնամուխ լինել Հայաստանի ու Ղազախստանի հետ տարածաշրջանային նմանատիպ համակարգերի ձևավորմանը»:
Պուտինն ընդգծել է, որ նմանատիպ համագործակցությունը զգալիորեն բարձրացնում է Ռուսաստանի ու նրա գործընկերների պաշտպանական պոտենցիալը, ինչպես նաև ծառայում է ողջ եվրասիական տիրույթում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ 168.am-ի