ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ 2014 թվականի բյուջեին կատարյալ ձախողում է սպասվում, ու չնայած, ինչպես պատգամավորը վստահեցրեց` կուզենար լավ բան ասել բյուջեի մասին, բայց դա հնարավոր չէ:
Այսօր «Հայացք» ակումբում, պարոն Բագրատյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը որեւէ ձեւով չի կարողանում ցույց տալ թե ինչպես է գեներացնելու 5% տնտեսական աճը, որը դրված է բյուջեի հիմքում. «Խնայողություններն իջնում են, կուտակումների սահմանային արտադրողականությունն իջնում է, բնականաբար, վիճակը ողբալի է»:
Պարոն Բագրատյանը նաեւ նշեց, որ կառավարությունը տնտեսական աճի թիվը «նկարում է»:
Իսկ թե իրականում որքան կլինի տնտեսական աճն ու ի՞նչ թիվ կնկարեն, հարցին, պարոն Բագրատյանն ասաց. «Այս տարվա համար կփորձեն 4%-ը ձգել, որովհետեւ Տիգրան Սարգսյանի համար լինել-չլինելու հարց է: Տնտեսական աճը, հաստատ կարող եմ ասել, լինելու է 2%, որովհետեւ արդեն հայտնի են 10 ամսվա արդյունքները. տնտեսական աճը 2-2.5%-ի արանքում կլինի: Բայց եթե իրենք փորձեն նկարել 4%, անցյալ տարի էլ 3.8-ի փոխարեն 7.2 նկարեցին, կստացվի 3.4+ 1.5, այսինքն` 4.9% իրենք փուչիկ ունեն, օդ ունեն տնտեսական աճի մեջ: Այս 4.9-ի կեսը կհանեն մյուս տարի: Ոնց որ թե ասեն` ոչինչ, այս տարի մյուս տարվա տեղը աճ տուր, մյուս տարի` կտեսնենք»:
Մանրամասն` տեսանյութում
Կարդացեք նաև
ՀՀ նախկին վարչապետն անդրադառնալով Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցելուն եւ ընդհանուր արժույթի գոտուն անցնելու հավանականությանն, ասաց. «Եթե դուք լինեիք Պուտինն ու Սերժ Սարգսյանը, կասեիք` Հայաստանն ու Ռուսաստանը ինչո՞ւ պիտի հայտնվեն մի գոտում, բայց առեւտուր անեն դոլարով: Այսինքն` Մաքսային միությունը ունի չակերտավոր եւ անչակերտ առավելությունները. раз уж հայտնվել ենք Մաքսային միությունում, այնտեղ պետք է իրենց կանոնները լինեն: Այդ կանոններն ասում են, ինչո՞ւ պիտի դոլարով կամ եվրոյով առեւտուր անենք»:
Տնտեսագետի դիտարկմամբ, անհնար կլինի ընդհանուր արժույթի գոտի չունենալը, քանի, որ Մաքսային միության անդամ երկրների համար խնդիր է դրվելու, որպեսզի այդ խնայողությունները լինեն միությունում:
Որպես սրա ապացույց, պարոն Բագրատյանը հիշեցրեց Ռուսաստանի նախագահի վերջերս արած հայտարարությունը, ըստ որի, ռուսական գազից եւ նավթից եկած փողերն այլեւս ամերիկյան արժեթղթերում չի ներդրվելու. «Հիմա Ռուսաստանն ասում է` քանի որ Մաքսային միություն ենք, մենք տեղ ունենք փողը ներդնելու, եթե Ռուսաստանը չէ, ապա` Ղազախստան, եթե Ղազախստան չէ, ապա` Բելառուս, եթե Բելառուս չէ, ապա`վաղը Հայաստանն էլ կմտնի, ի դեպ, Հայաստանը հեշտ չի մտնելու: Այս մոտեցումը ճիշտ է: Եթե սա արվի, ինչպես ասում են`пиши-пропало»:
Ըստ Հրանտ Բագրատյանի, եթե Պուտինի ասածն իսկապես արվի, ապա Ռուսաստանը հարց կդնի` ոչ մի դրսի արժեթուղթ. «Մինչդեռ մերոնք պատրաստվում են, իրենց ծանոթներին արդեն գտել են Բելգիա-մելգիայում, տանեն դնեն էդ երկրները»:
Մանրամասն` տեսանյութում
Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ կառավարությունում չկա մեկը, որը զբաղվել է 52 կուտակային ֆոնդերով, այսինքն` մանրամասն ուսումնասիրություն չի արվել. «Ես ունեմ բոլոր երկրների պատկերը, այո, մի 7 երկիր պարտադիրով են սկսել, հետո հասկացել են, որ չի լինի: Եթե սա պարտադիր է, ապա թող պետական լինի, ավելացրեք պետական կենսաթոշակային ֆոնդի վրա, ինչո՞ւ եք ինձանից օրենքով պոկում, տանում ձեր ընկերոջը տալիս փողը: Պարզվում է եւ ԱՊՊԱ-ում եւ կուտակայինի հետեւը կանգնած է հանրապետության բարձրագույն ղեկավարությունը: Ուրիշի հարսով մեր փեսուն լավություն են անում, իմ աշխատավարձով ընկերոջը լավություն է անում: Սա Տիգրան Սարգսյանի գործելաոճն է, այ երբ թույլ է եղել, ու օրենքով հանրապետության բարձրագույն ղեկավարին բիզնես է մատուցել, որպեսզի պահեն պաշտոնում»:
Մանրամասն`տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ