Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հերթական բլե՞ֆ, շտապողականությո՞ւն, թե՞ Հայաստանի կողմից Ռուսաստանին հավատարմության ապացուցում

Նոյեմբեր 19,2013 17:23

«Այստեղ շտապողականության հետ կապված հարցադրումն է նույնիսկ ավելորդ դառնում, քանի որ ես այստեղ տեսնում եմ արհեստականություն»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ երեկ հայտարարվեց, թե Հայաստանի՝ ՄՄ անդամակցելու «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է հաստատել դեկտեմբերին, արդյոք չի՞ նշանակում, որ շտապողականություն է դրսևորվում, այսպես արձագանքեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստից հետո այդպիսի հայտարարություն արեց:  Այդ նիստի ընթացքում արծարծվել է նաև Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու հարցը:

Պարոն Վարդանյանը կարծում է, որ Մաքսային միություն մտնելու որոշումը չէր տեղավորվում ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, և նման որոշման մասին հայտնելու պարագայում տրամաբանական էին նման «արհեստական» գործընթացները:

Հետաքրքրվեցինք` ո՞րն է այդ գործընթացների գոյության հիմնական պատճառը: Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Բնական է, որ ճնշում եղել է, բայց ես կողմնակից չեմ այն տեսակետին, որ խնդիրը հենց այդ ճնշման առկայությունն է: Խնդիրը ՀՀ իշխանությունների սնանկությունն է, որոնք ենթարկվում են այդ ճնշումներին և չեն կարողանում գրագետ արտաքին քաղաքականություն վարել, իրենց գործընկերների հետ չեն կարողանում կառուցել փոխշահավետ, վստահելի հարաբերություններ, և այն, ինչ արվում է, այդ ամենի տրամաբանական հետևանքներն են»:

Էդգար Վարդանյանը կարծում է, որ «հիմա ՀՀ-ն ամեն կերպ պետք է Ռուսաստանին ցույց տա, որ ինքը հավատարիմ է կայացրած որոշմանը`մանավանդ հաշվի առնելով այն խոսակցությունները, թե բլեֆ է, ՀՀ-ն չի մտնելու ՄՄ»:

Կոնկրետացնելով` պարոն Վարդանյանն ասաց. «Սա ուղերձ է ՌԴ-ին, որ մենք խաղ չենք խաղում, թե վստահ եղեք, որ մենք գնում ենք դեպի ՄՄ, Ասոցացման համաձայնագիր չի ստորագրվելու»:

Ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու հարցը ևս Էդգար Վարդանյանը համակարգային այս գործընթացների համատեքստում է դիտարկում. «Եթե ՀՀ-ն նման արագ տեմպերով ինտեգրվում է Ռուսաստանին, նաև խոսվում է Եվրասիական միության անդամակցության մասին, ապա, բնականաբար, եթե դոմինանտ պետությունն այդ գործընթացում Ռուսաստանն է, ապա ռուսաց լեզուն չի կարող այդ միության պաշտոնական կամ ոչ պաշտոնական լեզուն չլինել: ՀՀ-ն ցույց է տալիս, որ իր մտադրությունները զուտ խոսքեր չեն և կոնկրետ քայլերով ամրապնդում է դա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    ՄՄ-ին Հայաստանը եթե պաշտոնապես միանա, դա կլինի ՊԱՏՄԱԿԱՆ ու ՄԵԾ սխալ հայ ժողովրդի համար. դա բառիս բուն իմաստով Հայաստանի ինքնիշխանությունը նորից Ռուսաստանին հանձնել է նշանակում: Իսկ Ռուսաստանը,ի վերջո, Ղարաբաղը տալու է Ադրբեջանին (ինչպես 1923 թ.ին). սրանում չկասկածեք:

    Հայաստանի անազգ ու գողական օլիգարխային կլանը ՄՄ է ցանկանում,որովհետև Ռուսաստանը նույն ֆեոդալական ոստիկանապետությունն է: Իսկ ԵՄ-ն կլինի իրենց գողական մաֆիայի վերջը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930