Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարց Էներջի» ՍՊԸ-ի պաշտոնական հաղորդագրությունը

Նոյեմբեր 19,2013 17:03

2013թ.-ի նոյեմբերի 17-ին Մարցիգետ ՓՀԷԿ1-ի կառուցման շուրջ տեղ գտած հրապարակումների առնչությամբ
Սույն թվականի նոյեմբերի 17-ին որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ հերթական անգամ փորձել են խոչընդոտներ ստեղծել
«Մարց Էներջի» ընկերության Մարցիգետ ՓՀԷԿ1-ի կառուցման աշխատանքների ընթացքի համար և իրենց գործողություններով, ինչպես Մարց գյուղում, այնպես էլ հետագայում Երևան-Թբիլիսի ճանապարհը փակելով, էական վնաս են հասցրել ընկերության բարի համբավին գործարար աշխարհում։ Ավելին նշված անձիք ներկայացրել են, թե ընկերությունը «ահաբեկել է» Մարց գյուղի բնակչությանը։
«Հարկ եմ համարում կրկին անգամ շեշտել, որ ընկերությունը ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ Մարց գետի վրա իրականացնում է Մարցիգետ ՓՀԷԿ1-ի կառուցման ներդրումային ծրագիրն և դրա համար ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և իրավունքները»,-նշել է «Մարց Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը։
Միևնույն ժամանակ, ընկերությունը նպատակ ունենալով աջակցել Մարց գյուղի բնակչությանը, կնքել է համապատասխան պայմանագիր գյուղապետարանի հետ՝ որոշ սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով։ Մասնավորապես, ընկերությունն յուրաքանչյուր տարի գյուղում առկա սոցիալական ծրագրերի լուծմանը կհատկացնի շուրջ 1,5 մլն դրամ, ինչպես նաև կիրականացնի ներդրումներ՝ գյուղի արտաքին լուսավորության ցանցը վերականգնելու նպատակով։
Ներդրումային ծրագրի ավարտին ընկերությունը կունենա շուրջ 15 աշխատատեղեր, որոնք կհամալրվեն գյուղի բնակչության կողմից։
«Հարկ է նշել, որ ընկերությունը ի վնաս իր ներդրումային ծրագրի արդյունավետության, հաշվի առնելով գյուղի բնակիչների կողմից նախկինում հնչեցրած բողոքը, արդեն իսկ մոտ 300 մետր տեղափոխել է ՓՀԷԿ-ի շենքի տեղակայման վայրը, որպեսզի գյուղի բնակիչները հնարավորություն ունենան իրենց նախընտրած եղանակով կազմակերպել ամառային հանգիստը գետի այդ հատվածում»,-ասել է գործադիր տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը։
Այս ամենի ճշգրիտ որակումը ամենևին ահաբեկչություն չէ, այլ բիզնեսի իրականացում է սոցիալական պատասխանատվության որոշակի լրացուցիչ մասնաբաժին ստանձնելու գիտակցությամբ՝ հանուն քաղաքացու բարեկեցության։ Դա է պատճառը, որ Մարց գյուղի բնակիչները, չնայած գործադրված քարոզչական հնարքների, շատ պասիվ մասնակցություն ունեցան նշված անձանց կողմից կազմակերպված բողոքի ակցիային։
Վերը թվարկած համատեքստում սույն թվականի նոյեմբերի 17-ին որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և անհատների գործողությունները գնահատում ենք ուղղորդված ինչպես Մարց գյուղի բնակչության, այնպես էլ «Մարց Էներջի» ընկերության դեմ։ Դիտարկելով համացանցում առկա տեսագրությունները կարելի է հստակ նկատել, որ բողոքի ակցիա իրականացնողները ոչ թե գյուղի բնակիչներն են, այլ այդտեղ ավտոբուսով ժամանած, բոլորին քաջ ծանոթ շուրջ 50 «ակտիվիստները»։
«Մարց Էներջի» ՍՊԸ-ն հորդորում է զերծ մնալ նշված անձանց՝ գործարար միջավայրում ընկերության բարի համբավին վնաս հասցնող գործողություններից, ինչպես նաև գյուղի բնակչության և ընկերության միջև արհեստական ջրբաժան ստեղծելու արդեն իսկ որդեգրած գործելաոճից։
«Ընկերությունը հաստատակամ է իր իրավունքների ներկայացման և պաշտպանության հարցում, և կիրառելու է ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի բոլոր գործիքները՝ ոչ այնքան էլ հասկանալի ֆինանսական միջոցների հաշվին գործողություն ծավալող անձանց՝ սեփական գովազդը այս եղանակով իրականացնելու հետագա փորձերը իրավական դաշտում պատասխանատվության հարթություն տեղափոխելու համար»,-նշել է«Մարց Էներջի» ընկերության գործադիր տնօրեն Լիպարիտ Սիմոնյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930