Լրահոս
Օրվա լրահոսը

Խզմալյանը պնդում է՝ նախկին փոխոստիկանապետն իրեն սադրել է

Նոյեմբեր 19,2013 16:53

«Ես առանց խոչընդոտի եմ ներս մտել շինհրապարակ: Արաբկիրի նախկին փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը մոտեցավ, ինձ հարցրեց՝ չե՞ք ուզում կանգնեցնել ապօրինությունը, ինչո՞ւ չեք մտնում շինհրապարակ, ասացի՝ դուք կանգնած եք իմ ճանապարհին, ասաց՝ ես ձեզ ներս կթողնեմ ու ուղեկցեց ներս»,- այսօր Վարչական դատարանում պարզաբանում էր «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը: Հիշեցնենք, որ ոստիկանությունը դիմել է դատարան՝ Խզմալյանին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեջ մեղադրելով:

Պարոն Խզմալյանի պատմելով, նախկին փոխոստիկանապետի հրավերով շինհրապարակ է մտել ու դուրս չի եկել՝ ասելով, որ իրավունք ունի  թույլ չտալ շինարարության շարունակությունը, որը անօրինական է:

Նա դատարանին նաեւ հայտնեց իր տեղեկությունները, թե  2010 թվականին նախկին քաղաքապետ Զախարյանը  շինթույլտվություն էր տվել այդ հասցեում,  ինչը վիճարկվել էր քաղաքացիների կողմից եւ մի քանի դատական գործողություններ են տեղի ունեցել. «2012-ին դատարանի թույլտվությամբ կասեցվել է շինարարության ընթացքը: Շինարարությունը շարունակելու օրինական հիմքեր չկան… Շինարարությունը պետք է իրականացվի օրենքով»:

Դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Դարբինյանն ասաց, որ հաջորդ նիստի մասին կողմերը լրացուցիչ ծանուցում կստանան:

Պարոն Խզմալյանն էլ դատական նիստից հետո ավելացրեց, որ Արայիկ Պետրոսյանը սադրել է իրեն՝ շինհրապարակ ուղեկցելով, հետո ասաց՝ իրենք ամեն ինչ արեցին, որ կանանց ու աղջիկներին սեռական բնույթի հայհոյանքներով դիմող Արայիկ Պետրոսյանը էլ չաշխատի համակարգում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930