Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտի «մխիթարություն». Հայաստանից ավելի վատ վիճակում հայտնված երկրներ էլ կան

Նոյեմբեր 19,2013 16:34

Վերջերս ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) պաշտոնական կայքէջը հրապարակել էր հայաստանցի վեց ծանրորդների անուններ, որոնք որակազրկվել են արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար:

Այս տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում արդարացի ու սուր քննադատությունների առիթ դարձավ: Սակայն պարզվում է, որ մեր վիճակն «այնքան էլ վատ չէ», որ մեզանից ավելի ողբերգական վիճակում հայտնված երկրներ էլ կան, ու մենք կարող ենք դրանով «մխիթարվել»:

Aravot.am-ին հայտնի է դարձել, որ այս տարի անցկացված դոպինգ ստուգումների արդյունքում ծանրամարտում առաջատար համարվող երկրներից շատերում միանգամից 10-ից 15 որակազրկված ծանրորդներ էլ կան, որոնց անունները առայժմ թեեւ գրված չեն IWF-ի «սեւ ցուցակում», սակայն արդեն եկող տարվա սկզբներին կհրապարակվեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930