«Այբ» կրթական հանգույց» հիմնադրամը («Այբ» ավագ դպրոց) եւ Դիլիջանի միջազգային դպրոցն (UWC Dilijan) այսօր Երեւանում ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ «Այբ» ավագ դպրոցում:
Հուշագրում նշված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամները շահագրգիռ են արտաուսումնական բնագավառում իրենց գործունեության ընդլայնման հարցում:
Մասնավորապես, հուշագրով նախատեսված է, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» հիմնադրամը եւ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամը «Այբ» դպրոցի աշակերտներին կներգրավեն Տաթեւում եւ Դիլիջանում համայնքային զարգացմանն ուղղված աշխատանքներին: Նախատեսվում է, որ կողմերը համատեղ կկազմակերպեն ամառային ճամբարներ, ուսուցիչների փոխանակման ծրագրեր, համատեղ կմշակեն եւ կիրականացնեն սոցիալական ձեռներեցության պիլոտային ծրագրեր եւ այլն:
Կարդացեք նաև
Այս տարվա ամռանը «Այբ» դպրոցի սաները ներկայացրել էին իրենց ծրագրերն ու նախագծերը Դիլիջանի միջազգային դպրոցի կազմակերպած ամառային ճամբարում, որը հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից:
Մամուլի հաղորդագրություն