Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախագահականի դիմաց նստած հացադուլավորը պնդում է` իր դեմ են դուրս եկել պետական մարմինները

Նոյեմբեր 19,2013 15:52

Նախագահական նստավայրի դիմաց նստացույց և հացադուլ հայտարարած Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը պնդում է, որ իր դեմ դուրս են եկել ՀՀ պետական մարմինները:

«Ինձ մոտ այնպիսի ծայրահեղ վիճակ է, իմ դեմ դուրս են եկել պետական մարմինները: Ես և իմ փաստաբանը ինքնաբացարկի հայտարարություն ենք մշակել, իսկ դատավոր Մելքոնյանը չի էլ քննարկել այդ ինքնաբացարկը: Դատավորը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Ես համոզված եմ, որ նա աջակցում է իմ ընդդիմադիրներին»,- այսօր «Հենարան» ակումբում դժգոհեց պարոն Խուդոյանը:

Հիշեցնենք, որ Խուդոյանը հայրական ժառանգության համար դատավեճի մեջ է ներքաշվել իր հարազատների հետ, այդ հարցով օրեր առաջ էլ հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ու ներկայացրել իր բողոքը:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել էր վերադաս դատախազին պատշաճ ուսումնասիրել քաղաքացու բողոքում նշված հանգամանքներն ու այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, նախաքննության ընթացքի վերաբերյալ զեկուցել:

Աշոտ Խուդոյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի գնահատմամբ էլ, պատկերը շատ տխուր է. «Երբ պապիկը տունը ժառանգություն է տվել երեք երեխաներին, մայրը իր օգտին կատարել է մի գործարք, տունը մասնատել է և մի մասն էլ նվիրատվությամբ տվել աղջկան: Քույրը՝ Մարիետա Քալաշյանը, ով դատի է տվել եղբորը, երկար տարիներ այդ տանը չի ապրել և սա ավելի սկզբունքի հարց է, այդ տունը իրենց պետք էլ չի: Խուդոյանի եղբայրը ժամանակին քանդել է տունը՝ թողնելով այն մասը, որը իրենց է պատկանում, այսինքն՝ այս պահին երեք ժառանգատուներից երկուսը մահացել են: Այն նվիրատվությունը, որտեղ այսօր Աշոտ Խուդոյանը ապրում է, ինձ համար էլ է անհասկանալի, որ նախ մայրը, իրավունք չուներ, օգտագործելով երեխաների անչափահաս լինելը, այդպես բաժանել ժառանգությունը»:

Նա անտրամաբանական է համարում նախաքննական մարմնի պնդումը, թե հանցակազմ չկա, այն դեպքում, երբ Աշոտ Խուդոյանի գույքը հանցավոր կերպով օտարվել է իր հարազատների ձեռքով. «Դատարանում, իհարկե, քաղաքացիական գործ է գնում, բայց այս կարգի գույքային իրավունքների վերաբերյալ բոլորը պիտի դառնան քրեական գործով քննման առարկա: 30-40 տարի այդ քույրը ոչ գույքի է տիրապետել, ոչ էլ պահպանել է, այլ հակառակը՝ քանդել է: Մեզ համար մեկ է՝ իրավահաջորդ կլինի, թե ոչ, բայց կատարել են արարք, որն իր մեջ հանցանք է պարունակում: Այդ ժամանակ Աշոտ Խուդոյանը բանտում էր, բայց մայրը պարտավոր էր պահպանել ժառանգական զանգվածը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930