Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Ֆինանսների նախարարը ստում է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2013 15:18

«Նախարարը բացարձակապես ստում է»,-այսօր «Հայացք» ակումբում անդրադառնալով Ազգային ժողովում օրերս 2014 թվականի բյուջեի նախագծի շուրջ իր եւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի բանավեճին, ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով`« ԱԺ-ն հաստատում է միայն ծախսերը, «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքը եւ դրան կից հավելվածը նայելով, 989 էջի մեջ կա 6 տող բյուջեի մասին, նախարարի ասածը վերաբերում է ինչ-որ թղթերին ու ուղերձներին: Իրենք ասում են` բյուջետային փաթեթ, ԱԺ-ն փաթեթ չի ընդունում, ԱԺ-ն օրենք է ընդունում: Այսինքն, օրենքով բյուջեի եկամուտները չեն հաստատում: Ի՞նչ է սա առաջ բերում. հարկայինը ստանում է ընդամենը մեկ թիվ` 1 տրիլիոն 184 միլիարդ դրամ հավաքի, ոնց ուզում ես հավաքի: Մինչդեռ Սահմանադրությունն ասում է, դա է ասում նաեւ տրամաբանությունն ու այլ երկրների փորձերը, եւ ես նույնիսկ ապշած եմ, թե ինչ է անում արժույթի հիմնադրամը, սկսում եմ կասկածել, որ մեր լավն են ուզում:

Ասում է` բյուջեի մասին օրենքով ցույց տուր հարկայինին տնտեսական աճի ոլորտները, ցույց տուր հարկատեսակները եւ ասա` գնա եւ այստեղից այսքանը հավաքի: Եթ ես որպես հարկային ստանում եմ 1 տողով բյուջե, հավաքում եմ այնտեղից, որտեղից կարողանում եմ հավաքել, իսկ դա լինելու է փոքր բիզնեսի հաշվին: Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ նախարարը ստել է»:

Պարոն Բագրատյանի վստահեցմամբ, արդեն երկար տարիներ է, ինչ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը բյուջեի ձեւավորման, բաշխման առումով: ԱԺ պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետի փաստարկները Սահմանադրության խախտման մասին` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930