Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սաֆարյան. «Մաքսային միությունը դրական կանդրադառնա մեր վրա»

Նոյեմբեր 19,2013 15:13

«Հայաստանում կզարգանա մանր եւ միջին բիզնեսը՝ մաքսային միությանն անդամագրվելու դեպքում, մասնավորապես՝  կիջնի ավելացված արժեքի հարկը»,– այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում ասաց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նա հավելեց նաև, որ Եվրոպայում այսօր միջին բիզնեսի տեսակարար կշիռը կազմում է 70% , ըստ նրա մաքսային միությանն անդամագրվելուց հետո Հայաստանը նույնպես կգնա այդ ճանապարհով, իսկ մանր եւ միջին բիզնեսի զարգացումը պարտադիր պայման է քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար։

Ըստ Վ. Սաֆարյանի, այսօր Ռուսաստանի Դաշնությունն ունի  հզոր էներգետիկ պաշար, ինչպես նաեւ 570 միլիոն տոննայից ավելի ոսկու պաշար, իսկ Հայաստանը ունի հզոր գիտատեխնիկական միտք ,եւ այս 2-ի համադրումը բարենպաստ կլինի 2 երկրների համար։ Այն փաստը, որ մենք Ռուսաստանի հետ չունենք ցամաքային սահման, ըստ Վ. Սաֆարյանի, չի կարող խոչընդոտ լինել համագործակցության համար, քանի որ շուտով կբացվի նաեւ Հայաստան-Ռուսաստան երկաթգիծը, որի միջոցով ավելի կհեշտացվի 2 երկրների համագործակցությունը։

«Հայրենական ապրանքարտադրողների միության»  նախագահի ներկայացմամբ` մաքսային միության անդամագրվելուց հետո մենք առաջին հերթին պետք է կենտրոնանանք թեթև արդյունաբերության զարգացման վրա, մասնավորապես՝ պետք է զարգացնել կոշիկի արտադրությունը:

Պարոն Սաֆարյանի դիտարկմամբ`  Հայաստանն այսօր տարեկան արտահանում է 4000 տ կաշի, որը վերամշակվում է Թուրքիայում, իսկ մաքսային միությունը Հայաստանին հնարավորություն կտա կոշիկի արտադրությունն իրականացնել այստեղ, մենք հնարավորություն կստանանք տարեկան արտադրել 5 մլն զույգ կոշիկ եւ առանց խոչընդոտների այն արտահանել մաքսային միության անդամ երկրներ՝ Ռուսաստան, Ղազախստան Բելառուս։ Վազգեն Սաֆարյանի հաշվարկներով` կոշիկի այսպիսի արտադրություն ունենալու դեպքում կստեղծվի նաեւ 3000 աշխատատեղ այդ ոլորտում։

Այն, որ այսօր Ռուսաստանում նույնպես փոքր և միջին բիզնեսը կայուն վիճակում չէ, պարոն Վ. Սաֆարյանին այնքան էլ չի վախեցնում, քանի որ ըստ նրա, Ռուսաստանը ունի մեծ քանակությամբ պաշար։

Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ անդամակցումը մաքսային միությանը դրական կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930