Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչը հիվանդացել է

Նոյեմբեր 19,2013 14:27

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դատական նիստը հետաձգվեց: Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մարտին Զիլֆուղարյանը նախապես դատարանին տեղեկացրել էր, որ այսօր ի վիճակի չի լինելու ներկա գտնվել հիվանդության պատճառով եւ խնդրել էր հետաձգել դատական նիստը: Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանող Մուշեղ Շուշանյանն էլ չառարկեց: Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը դատի էր տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու մեղադրանքով եւ պահանջում է նրանից 1,5 մլն դրամի փոխհատուցում, նաեւ՝ հերքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930