Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք Սիրիա չենք, որ մեզ վրա հարձակվեն» (Տեսանյութ)

Նոյեմբեր 19,2013 14:18

Արդյո՞ք Մաքսային միությանը միավորվելով՝ Հայաստանը կկորցնի իր սուվերենության մի մասը: Այս հարցին պատասխանելով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց. «Երբեք մի մտածեք, որ Հայաստանում այնքան ազգայնական լիդեր չկա, որ կկարողանան դիմագրավել այդ գաղափարին: Մենք ունենք ոչ միայն ազգային լիդերներ, այլեւ ազգայնականներ՝ դրական իմաստով, ոչ ազգայնամոլներ, որ երբեք այդ ճանապարհով չեն գնա: Եվ ոչ էլ որեւէ մեկն անհրաժեշտություն է զգում, որ սուվերենությունը վերցնի: Ինքնավարության խնդիր չկա, ոչ էլ որեւէ մեկը կարող է պահանջել, որ Հայաստանը չունենա ինքնավարություն: Որեւէ մեկի մոտ հետաքրքրություն չկա, մենք Սիրիա չենք, նավթ ու գազ չունենք, որ հարձակվեն»: 

Պարոն Սահակյանը միանշանակ պնդեց, որ Հայաստանում ոչ ռուսերենը, ոչ էլ որեւէ այլ լեզու հատուկ կարգավիճակ չեն ստանա: Մանրամասները՝  տեսանյութում:


Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Բարոն says:

    Մեն չունենք ոչ գազ, ոչ նավթ, մեր ունեցածը այս զիբիլն է

  2. Maxim says:

    Եթե այս զիբիլը,՝ մեկը լիներ, էլի ոչոնչ, բայց մեր ունեցածը՝ զիբիլների մի աղբակույտ է,՝ կամ աղբանոց:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930