Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հարցումներ է իրականացրել ու պարզել, որ հարցվածների յոթանասուն տոկոսը դեմ է Մաքսային միությանը, դուք հավատո՞ւմ եք նրա իրականացրած հարցմանը, ասաց, որ այն մարդիկ, ովքեր կողմ են պատասխանել, նրանք չհասկանալով են դա արել. «Նրանք, ովքեր ասել են, թե ուզում ենք միանալ Մաքսային միությանը, հետաքրքիր է՝ գոնե գիտե՞ն, թե ովքեր են Մաքսային միության մեջ:
Շատերի համար սա ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերություններ են: Բացի այդ` մարդիկ մտածել են, որ ժամանակավոր աշխատանքի մեկնած հարազատները Ռուսաստանում իրենց ավելի լավ կզգան, բայց իրականում միգրանտների հարցը կախված չէ Մաքսային միությանը միանալուց: Մարդկանց մի մասն էլ մտածում է, թե կունենանք սովետական միություն, այն ժամանակվա աշխատավարձերը եւ այլն, իսկ սա աբսուրդ է, քանի որ Հայաստանը լավագույն դեպքում լինելու է Ռուսաստանի կցորդը»:
Բորիս Նավասարդյանը նաեւ ավելացրեց, որ մարդիկ դեմ կամ կողմ արտահայտվելով՝ չեն էլ հասկանում, թե ինչի մասին է խոսքը, իսկ ընդհանրապես այսպիսի սոցհարցում իրականացնելու համար հարկավոր է տարիների աշխատանք:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև