Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը ընդդիմությանը նմանեցրեց սուտլիկ որսկանին

Նոյեմբեր 19,2013 13:34

«Մարդիկ ուզում են վերեւից իշխանություն վերցնեն, ժողովրդի հետ չեն աշխատում, արդյունքը քիչ է լինում, եւ սկսվում են մասնատվել: Ի՞նչ է անում ընդդիմությունը.  որտեղ հիսուն մարդ է հավաքվում, գալիս ասում են՝ մենք ձեզ սատարում ենք: Հիմա դա էլ չեն անում, որովհետեւ կորցրել են վստահությունը: Պայքարը դժվար բան է, ոչ բոլորն են դրան դիմանում: Խորհրդարանական ուժերը ազատ են շահարկման մոտեցումներով իրենց պահպանել, մասնավորապես ՀԱԿ-ը, «ժառանգությունը»… «Սուտլիկ որսկանի» մեջ, որ ասում է՝ մինն էլ տակ չունի… բոլորը գնում են նույն ուղղությամբ»,- այսպես արտահայտվեց ԱԺ-ում ներկայացված, սակայն փլուզման միտումներ ցույց տվող ընդդիմադիր խմբակցությունների մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա կարծում է, որ «սա մի պահ է քաղաքական դաշտի համար, որ նոր ուժեր պիտի գան, երիտասարդական խելացի եւ ըմբռնող ուժեր. «Մարդիկ մտածում են, որ պայքար՝ դա նշանակում է իշխանավոր դառնալ: Բայց պայքար՝ նշանակում է պետության ներսում գործոն դառնալ նրա ներսում զարգացումներն ապահովելու համար: Իրենք մեղավոր չեն եւ ոչ էլ մեղք են, բայց չեն կարողանում իրենց պատասխանատվությունն ապահովել»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930