Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ չգնալով մեծամասնությանը

Նոյեմբեր 19,2013 13:30

Ըստ Պարույր Հայրիկյանի անցկացրած սոցիոլոգիական հարցման՝ 1284 հարցվածներից Մաքսային միությանը կողմ է 22,98 տոկոսը: Եվրոպական միությանը կողմ է հարցվածների 28,03 տոկոսը: Շատ կուզեի, որ այդ հարցման արդյունքներն արտացոլեին իրականությունը. ավելին՝ եթե դա ճիշտ լիներ, ապա մենք կունենայինք այլ պետություն, այլ իշխանություն, այլ համակարգ: Ցավոք, դա այդպես չէ, եւ իրավացի է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը, որը կասկածի տակ է դնում այդ թվերը:

Ասում են՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու դնում հարցը: Եթե, օրինակ,  հարցնում ես՝ «դու ուզո՞ւմ ես, որ քո աշխատավարձը լինի 10 հազար եվրո», ապա հայաստանցիների ճնշող մեծամասնությունը կպատասխանի՝ այո: Իսկ եթե հարցնես՝ «դու ուզո՞ւմ ես, որ ռուսն այստեղից քաշի իր զորքը, եւ թուրքը գրավի Հայաստանն ու Ղարաբաղը», բոլոր հայաստանցիները կպատասխանեն՝ ոչ: Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ առաջին «այո»-ն ինքնին նշանակում է աջակցություն ԵՄ-ին, իսկ երկրորդ «ոչ» ասողները մեխանիկորեն աջակցում են ՄՄ-ին: Իհարկե, ես փոքր-ինչ չափազանցում եմ սոցիոլոգիական «հնարքները», բայց երբեմն ցանկալի արդյունք ստանալու մեխանիզմը մոտավորապես այդպիսին է:

Զուտ աչքաչափով, առանց հարցումների՝ Հայաստանում Մաքսային միության կողմնակիցները գերակշռող մեծամասնություն են կազմում: Դա չի նշանակում, որ այդ մեծամասնությունը միշտ ճիշտ է: Նրանք, ովքեր հասկանում են, որ մեծամասնությունը սխալ է, չպիտի փորձեն հաճոյանալ նրան, չպիտի վախենան գնալ հոսանքին դեմ: Դժբախտաբար, ոչ միայն իշխանությունը, որն ընտրել է այդ սխալ ճանապարհը, այլեւ ընդդիմության մեծ մասը, ըստ էության, միացել է Մաքսայինի քարոզչությանը: Իհարկե, այստեղ կան զուտ քաղաքական հաշվարկներ, բայց նաեւ՝ մեծամասնությանը դեմ չգնալու ցանկություն:

Նույնը՝ ավելի մանր հարցերում: Հայաստանցիների մեծ մասը չի ուզում իր ավտոմեքենան քշել օրենքով, եւ, բնականաբար, այդ մարդիկ դժգոհում են, երբ արագաչափերը եւ տեսախցիկները արձանագրում են իրենց խախտումները, որի հետեւանքով նրանք տուգանքներ են մուծում: Հասարակական եւ քաղաքական գործիչներն էլ, փոխանակ ասեն՝ «Ժողովուրդ ջան, հարգե՛ք երթեւեկության կանոնները, մի՛ գերազանցեք արագությունը, «շուստրիություն» մի՛ արեք՝ խցկվելով այս կամ այն գիծը»,  այդ գործիչներն աշխատում եմ մտնել անկարգ վարորդների աչքը՝ ասելով, որ արագաչափերը Սաշիկինն են (ինչը, ի դեպ, չի համապատասխանում իրականությանը) եւ դրանց դեմ պետք է պայքարել:

Կարելի է սոցիոլոգիական հարցում անցկացնել՝ ովքե՞ր են Հայաստանում ցանկանում մեքենա  քշել՝ խախտելով օրենքները: Ինձ թվում է՝ անկեղծ պատասխանի դեպքում այդպիսի քաղաքացիների տոկոսը շատ բարձր կլինի՝ այն մոտավորապես կհամապատասխանի Մաքսային միության կողմնակիցների տոկոսին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (42)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Քանի դեռ հարգելի ընկերներ Շորն ու Շորշորը չեն քոքել իրենց Ստրադիվարիուսի բալալայկաները, ասեմ, որ համամիտ եմ, որ ընդդիմության մի ստվար զանգված բավական զգուշավոր կեցվածք է ընդունել, որն, ըստ իս՝ անհեռատեսության ու օրվա կուրսով ապրելու դրսևորում է, բայց մի հարց ևս կուզենայի այնուամենայնիվ ճշտել.
    Հարգելի Արամ, արագաչափերի պատկանելության վերաբերյալ այս էլ երկրորդ պնդումն եք անում, չեք ասի՞, թե որքանով են արժանահավատ Ձեր տեղեկությունները, և եթե դրանք իրոք արժանահավատ են, ապա ո՞վ է տնօրինում այդ արագաչափերի շահույթը, ամո՞թ է այդ մասին խոսելը, իմ կարծիքով՝ ոչ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Արագաչափերն ու տեսախցիկները տեղադրում է «Էլիպս« ընկերությունը, որ Սաշիկի հետ կապ չունի: Դա արվում է անվճար: Պետությունը պետք է ընթացքւոմ փոխհատուցի, ինչն անում է բավականին անբարեխիղճ ձեւով: Ի դեպ, արագաչափերի դեմ բողոքը հրարհրում են նաեւ մենթեըը, որոնք զրկվեցին լեւի եկամուտից: Բնականաբար, Դուք ինձ չեք հավատում:

      • Կարեն says:

        Այն որ արագաչափերը դրական ազդեցություն ունեն՛ անհերքելի է։ Բայց տուգանքների չափն էլ հո մենթերը չեն որոշում։ Եկեք ընդունենք, որ տուգանքների չափերը չեն համապատասխանում մարդկանց եկամուտներին։

        • Վասիլի Գևորգյան says:

          Տուգանքների չափերը չպետք է հարմարեցվեն վարորդների եկամուտներին, այլ որոշվեն ըստ երթևեկության անվտանգության համար ստեղծված վտանքի:

      • Վահան says:

        Կարող ե՞մ իմանալ, թե հոդվածը ՄՄ-ի՞ արագաչափերի՞, թե՞ օրինապաշտության մասին էր: ՄՄ-ի մասով ասեմ, որ եթե ՀՀ քաղաքացին իմանա, ԻՄԱՆԱ, թե ինչի համար արժեր ունենալ մաքսատուրք (իսկ մաքսայինը ՀՀ-ում եւ մնացած երկրներում կարծես թե միայն դրամ շորթելու համար է եւ վերջ), ապա համոզված եմ, որ ՀՀ բնակչությունը ոչ միայն դեմ կլինի ՄՄ-ին, այլեւ դեմ կլինի ԵՄ-ին եւ ՀՀ ՊԵԿ մաքսայինին: Բայց մենք չգիտենք, թե ինչի համար պիտի ունենքանք մաքսային ու ինչի համար է, որ պիտի մուծենք, իսկ ինչ համար` ոչ: Ինչ վերաբերվում է արագաչափերին եւ արտահերթ խցկվող վարորդներին, ապա թույլ տվեք անհամեստաբար նկատեմ, որ վարելով մեքենա, չեմ տուգանվել, չեմ նկարվել, արտահերթ չեմ խցկվում, բայց արագաչափերը ահավոր եմ նյարդյանացնում: Որովհետեւ, զգացվում է, որ արագաչափ տեղադրողի մտահոգութունը ոչ թե անվտանգ երթեւեկության ապահովումն է, այլ ծուղակների միջոցով փող շորթելը: Քանզի եթե անվտանգ երթեւեկությունը լիներ, ապա դրան հասնելու այլ ձեւեր կան (հարցրեք, կասեմ): Իսկ ինչ-որ ընկերությանը, որը տեղադրում է այդ սարքերը մինչեւ հիմա «փակվելը» առավել քան տարօրինակ է: Մինչեւ ե՞րբ պիտի փակվեն ու ի՞նչ գումարով, եթե ինչպես ասում են, միայն այս տարվա սեպտեմբերի տվյալներով ավելի քան 4մլրդ, պատկերացնո՞ւմ եք, 4 մլրդ դրամիօ տուգանք է հավաքվել….եւ կարեւոր չէ, թե ում են «փակվում»….

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          1/ «Էլիպսը» շարունակում է տեղադրել, պետությունը շարունակում է «փակվել»: 2/ Ամռանը Իտալիայում էինք, այնտեղ նույնպես, հատկապես ավտոստրադաներում, լիքը արագաչափեր կային: Չգիտեմ, դա իտալացիերին նյարդայնացնում էր թե չէ:

          • Վահան says:

            Իտալիայի ավտոստրադաների արագաչափերի 90 տոկոսը չի գործում…ու արագաչափերը իտալացիներին նյարդայնացնում են շատ շատ…ես չէի ուզենա, որ Եւրոպայի, ընդհանրապես դրսի վատ բաները գային Հայաստան…նույն Իտալիայում երթեւեկությունը կազմակերպված է շատ գրագետ ձեւով, եւ եթե իրոք պետք է, որ որեւէ վայրում մեքենաների արագությունը լինի 40կմ/ժ, ապա այդ վայրում ճանապարհի 3-4 մետրանոց հատված բարձրացվում է 10 թե 15 սմ-ի չափով: «Պառկած ոստիկանի» 3-4 մետր երկարությամբ տարբերակը, որը թույլ է տալիս սահուն կերպով անցնել արգելքը….կրկնեմ, չեմ տուգանվել, բայց մեքենա վարելիս լարվում եմ եւ հետեւում եմ ոչ թե երթեւեկությանը, այլ աչքս անընդհատ սպիդոմետրին է, որ հանկարծ 1կմ/ժ-ով չանցնեմ սահմանվածը…այդպես չի կարելի…ու ամեն մարդու չէ, որ պիտի վարորդական վկայական տրվի…քնննարկելու թեմա է…

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            90 տոկոսը պաշտոնակա՞ն թիվ է:

          • Վահան says:

            չէ, Աբրահամյան ջան, պաշտոնական չէ, բայց ես Իտալիայում շատ եմ լինում ավտոստրադայում վարում եմ 150-160կմ/ժ արագությամբ (թույլատրելին 130 է): Իսկ շատերը վարում են 200-240կմ/ժ: Դեռ տուգանք չեմ ստացել, չնայած ճանապարհներին գրեթե ամեն քայլը մեկ «արագաչափ» ցուցանակ է տեղադրված: «Բախտի նամակ» ստացողներ, իհարկե, կան, բայց համեմատելով դրանց քանակն ու մեքենաների արագությունը, գալիս եմ այն հետեւության, որ այո, այդ արագաչափերի 90 տոկոսը չի գործում: Դրանք հիմնականում գործում են ավտոստրադաներից դուրս, որտեղ երթեւեկությունը նոսր է:

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Մենք էլ, թու-թու, նման նամակ չենք ստացել: Բայց ընկերներիցս մեկի որդին, որը մեր նման Իտալիայում մեքենա էր վարձել, մինչեւ հիմա ստանում է:

        • Ալեքսանդր says:

          Շատ ճիշտ դիտողությունէ; Ես էլ աշխատում եմ չխախտել, բայց իսկապես շատ նյարդայնացնող է. այնքան չես նայում երեթևեկությանը, որքան մտածում ես այդ չափիչների մասին;

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Իսկ ես ուրախանում եմ, երբ չափիչ եմ տեսնում: Մտածում եմ, մի անկարգի էլ կզսպի:Ձեր ցավը տանեմ, արագությունը տված 60, քշեք 60-ով եւ ոչ մի չափիչի էլ մի’ նայեք

        • Mariam says:

          Վահա՛ն, պնդում եք, որ խախտում չեք անում, բայց Իտալիայի օրինակն եք բերում, որ խախտում եք անում ու նամակ չեք ստանում 🙂

  2. Կարեն says:

    Եվրոպացիների դանդաղկոտությունը բերեց նրան, որ ռուսները հաստատվեցին մեր երկրում։ Հաշվի առնելով պաշտպանական և տնտեսական գործոնները այժմ դժվար կլինի հրաժարվել ՄՄ կոչվածից։ Մնում է հուսալ, որ այդ միությունից ոչինչ չի ստացվի և ռուսները որոշ ժամանակ անց մեզ հանգիստ կթողնեն։ Այլապես մենք կմնանք այն ինչ որ կանք հիմա «նկատի ունեմ արագաչափերը»

  3. Գրիգոր says:

    Մաքսային, Եվրոպական , Սովետ…ինչ տարբերություն ինչ միություն է , արագաչափերի շահույթը միևնույն է միշտ կպատկանա ուրիշներին, քանի որ մեր այրան մեջ է մեքենան քշել օրենքները պարտադիր խախտելով:

    • Կարեն says:

      Հարգելի Գրիգոր։ Եթե այդ նույն Եվրոպան մի հինգ տարով հանձնեն ժամանակավոր կառավարման մեր պաշտոնյաներին, համոզված կարեղ եմ ասել, որ այնտեղ էլ կհարամեն։ Բերեմ օրինակ՛ երբ հաբռգած բարձր պաշպոնյան խախտում է օրենքը, նրա ենթակաները կրկնօրինակում են շեֆին։ Հասարակ քաղաքացին էլ վարակվում է վատ օրինակով։ Արդյունքում բոլորս էլ խախտում ենք օրենքը։ Ամեն ինչ գալիս է վերևից։ Եվրոպացի պաշտոնյան հասարակության հետ շփվելիս հարգում է օրենքը և իրեն չի պահում լկտի և ցինիկ, հետևում էլ կանգնած չեն ախռանիկները։ Չէ որ արտասահմանում մենք հարգում ենք օրենքները «անկախ արյունից» և արագ չենք քշում։

      • Վասիլի Գևորգյան says:

        Ըստ իս ամեն ինչ չի սկսվում վերևից` սկսվում է ամեն մեկից, մեզանից յուրաքանչյուրից: Ոչ ոք չի ստիպում մեզ, հասարակ քազաքացիներիս վարակվել վատ օրինակներով, մենք դա անում ենք մեր կամքով:

      • Mariam says:

        Նույն այդ պաշտոնյաների երեխաները սպանություններ են կատարում: Բայց մենք դրանով չենք վարակվում, չէ՞:

  4. Արսեն says:

    Գոնե 2000 ասեիք, 10000€ աշխատավարձը անհույս երազանք է բնակչության 99%- համար։ Օրինակ ես պատրաստ եմ այդ գումարով իսլսմի քարոզիչ աշխատել Վատիկանում)) Առաջարկներ ունեք? ))

    • Հրանտ Պապիկյան says:

      Արսեն ջան, իմ առաջարկները մոդերատորները հանում են…
      Կարճ ասած` ետ արի Հայաստան, լավ վարձատրվող գործեր կան, այդ թվում նաև քարոզչական…

  5. Hakob says:

    Ես էլ եմ համարում, որ Հայաստանում մեծամասնությունը պաշտպանում է Ռուսաստանի հետ քաղաքական-տնտեսական-ռազմական սերտ միության գաղափարը :
    Սակայն այդ դեպքում ծագում է մի հարց:

    ՛Առավոտ՛ թերթը իր հոդվածներում ու մեկնաբանություններում բացահայտ կերպով արտահայտում է իր ակընհայտ չընդունելը ՄՄ-ի և ակընհայտ, ամեն պայմանով Եվրոմիություն նվիրվածությունը: Եվ դուք չունեք անգամ մի լրագրող, ով երբևէ արտահայտել է անգամ չեզոք դիրքորոշում ՄՄ-յանը: Այդ դպքում դուք ու՞մ շահերն եք պաշտպանում: Քանի որ ըստ Ձեր իսկ ասածի, դուք փոքրամասնույթան կարծիքն եք արտահայտում, ինչպե՞ք կբնորոշեիք այդ փոքրամասնությանը – որպես սոցիալական խումբ:
    Եվ նաև աշխատակիցների այսպիսի բոլշևիկյան “համախմբվածություն” անգամ ձեր կողմից չսիրոած ՀՀԿ-ի ղեկավար կազմում չկա:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես ոչ մեկին իմ կարծիքը չեմ պարտադրում, ոչ Առավոտում, ոչ էլ Առավոտից դուրս:Ինձ անձամբ ճանաչողները դա հրաշալի գիտեն:

  6. Հրանտ Պապիկյան says:

    Խախտումներ անելով վարելու կողմնակիցները առնվազն մեկով քիչ են ՄՄ-ին անդամակցելու կողմնակիցներից, Պարոն Աբրահամյան, քանի որ ես կողմ եմ օրենքով երթևեկությանը և հնարավորինս չեմ խախտում կանոնները, բայց արի ու տես, որ կողմ եմ ՄՄ-ին…
    Զարմանալի է չէ? Որպես կարգապահ և կիրթ մարդ, պարտադիր պետք է իղձերս եվրոպայի հետ կապած լինեի… այդպես է ստացվում?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, հավանաբար, հոգու խորքում եվրոպացի եք: 🙂

    • Գագիկ Բաղդասարյան says:

      Ռուսաստանը աշխարհում գրավում է`

      1 – ին տեղը աշխարհում չինական ավտոմեքենաների ներկրումներով;
      62 – րդ է աշխարհում տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից (Կոստա Ռիկաի եւ Պակիստանի միջև);
      67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;
      70 – րդ տեղը աշխարհում առաջադեմ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործման առումով;
      175 – րդն է աշխարհում քաղաքացիների ֆիզիկական անվտանգության առումով;
      182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;
      1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
      1 – ին տեղը հոգեկան հիվանդոների քանակով;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով ծերերի շրջանում;
      1 – ին տեղը ինքնասպանությունների թվով երեխաների եւ դեռահասների շրջանում;
      1 – ին տեղը ծնողներից լքված երեխաների թվաքանակով;
      1 – ին տեղը աբորտների եւ մայրական մահացության քանակով;
      1 – ին տեղը Եվրոպայում խմելու եւ ծխելու պատճառով մահացողների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ծխախոտի սպառման առումով;
      1 – ին տեղը աշխարհում ծխող երեխաների թվով և ծխողների թվի աճի տեմպերով;
      1 – ին տեղը աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահացության քանակով;
      1 – ին տեղը աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակով;
      1 – ին տեղը աշխարհում օդանավների աղետների քանակով(ըստ միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի , օդանավների աղետների մակարդակը Ռուսաստանում 13 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում);
      1 – ին տեղը աշխարհում միջազգային սեւ շուկայում ստրուկների մատակարարման ծավալներով;
      1 – ին տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի աճի
      տեմպերով;
      2 – րդ տեղը աշխարհում դոլարային միլիարդատերերի թվի քանակով (ԱՄՆ -ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում կեղծված դեղերի տարածման առումով (Չինաստանից հետո) ;
      2 – րդ տեղը Եվրոպայում ինքնասպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Լիտվայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում սպանությունների քանակով մեկ շնչի հաշվով (Կոլումբիայից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում է վերջին տասը տարիների ընթացքում սպանված լրագրողների թվով;
      2 – րդ տեղը աշխարհում (Սերբիայից հետո) արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրներում ապաստան հայցող մարդկանց քաակով;
      2 – րդ տեղը աշխարհում բյուրոկրատիայի մառարդակով
      2 – րդ տեղը աշխարհում 1000 մարդու հաշվով բանտարկյալների թվով (ԱՄՆ – ից հետո);
      2 – րդ տեղը աշխարհում Միացյալ Նահանգների կողմից երեխաների որդեգրման քանակով ;
      3 – րդ տեղը աշխարհում մանկական պոռնոգրաֆիայի տարածման մակարդակւվ;
      3 – րդ տեղը աշխարհում տոտալիտար աղանդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում բջջային բաժանորդների քանակով;
      3 – րդ տեղը աշխարհում ավտոմեքենաների գողության քանակով.

      https://www.topa.ru/russia-top.htm

      • Հրանտ Պապիկյան says:

        Ձեր իսկ նշած կայքում Դուք ընտրել և ջանասիրաբար թարգմանել եք միայն բացասական ռեկորդները,(չնայած դրանցից մեկում էլի ԱՄՆ ավելի վատ ցուցանիշ ունի, երկու ուրիշներում էլ եվրոպականացված Լիտվան ու Սերբիան): Բայց բոլորովին չեք անդրադարձել այն կետերին, որոնցում այդ երկիրը ետ է թողնում բոլորին իր պոտենցիալով և հզորությամբ…
        Սա ընդամենը մատնանշում է այն, թե ինչ պրիզմայի միջով եք Դուք նայում իրերին, կամ ավելի ճիշտ` ինչ եք ՈՒԶՈՒՄ տեսնել…
        Կիսով չափ լիքն է բաժակը, թե այն կիսով չափ դատարկ է??? իմաստը նույնն է` մոտեցումն է տարբեր…

        • Արսեն says:

          Եթե բացասական ստատիստիկա եք ուզում խնդրեմ.
          Ֆրանսիան աշխարում գրավում է առաջին տեղը 1 բնակչի հաշվով կուլ տված քնաբերների և հոգեկան վիճակը «ստաբիլիզացնողների» քանակով։
          1 տեղը ՝ աշխատանքի լարվածության գործակցով։
          Աշխատանքային սթրեսները, աշխատանքը կորցնելու վախը ինքնասպանությունների հիմնական պատճառն են։
          «Ւնձ ոչինչ չի հետաքրքրում» մարդկանց քանակը հասել է ահավոր չափերի և սպառնում է ազգային անվտանգությանը։
          Յուրաքանչյուր հաջորդ ընտրությանը մասնակցության տոկոսը ավելի ու ավելի է պակասում, մարդիկ չեն մասնակցում, որովհետև… «չի հետաքրում» …
          Դուք այսպիսի ապագա եք ուզում? Ւհարկե՝ ոչ!
          Բոլորս դեպի Մաքսային Միություն.)).

        • Գագիկ Բաղդասարյան says:

          “այդ երկիրը ետ է թողնում բոլորին իր պոտենցիալով և հզորությամբ… ”

          1 – ին տեղն է բնակչության բացարձակ նվազման առումով;
          2 – րդ տեղը աշխարհում (Սերբիայից հետո) արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրներում ապաստան հայցող մարդկանց քաակով;
          67 – րդն է աշխարհում կեանքի կենսամակարդակի առումով;

          • Հրանտ Պապիկյան says:

            Պարոն Բաղդասարյան, Դուք լավ դեպուտատ կլինեիք, քանի որ կարողանում եք շրջանցեք կոնկրետ հարցադրումը և սևեռվել Ձեզ պետքական նախադասության վրա: Դուք լավ էլ հասկացաք, թե ինչ նկատի ունեի, բայց CopyPaste եք անում Ձեր նախկին գրածից, կարծես այս թերթի էջերը անսահման են: Ինձ բաձարձակ չի հետաքրքրում, թե քանի մարդ է արտագաղթում կամ ինքնասպան լինում Ռուսաստանում; Գաղթականի հոգեբանությամբ, կամ հոգեկանը խանգարված մարդիկ ամենուր էլ կան: Չի հետաքրքրում նաև, թե այնտեղ օրը քանի մեքենա են առևանգում` մենք ավտոկայանատեղի չենք ընտրում, այլ ստրատեգիական և տնտեսական գործընկեր: Իսկ այդ պարագայում մեզ այլ ցուցանիշներ պիտի հետաքրքրի: Ներկայացնեմ Ձեր նշած քանդվող և անապագա Ռուսաստանի տվյալներ այլ լույսի տակ, և ի դեպ` Ձեր իսկ նշած կայքից, որոնք “պատահաբար” վրիպել են Ձեր աչքից….

            1-е место в мире по разведанным запасам природного газа (32% мировых запасов газа);
            1-е место в мире по добыче и экспорту природного газа (35% мировой добычи газа);
            1-е место в мире по добыче нефти и второе место по её экспорту;
            1-е место в мире по разведанным запасам каменного угля (23% мировых запасов углей);
            1-е место в мире по запасам торфа (47% мировых запасов торфа);
            1-е место в мире по запасам лесных ресурсов (23% мировых запасов леса);
            1-е место в мире по запасам поваренной соли и второе место по запасам калийной соли;
            1-е место в мире по запасам питьевой воды и второе место по объёму пресной воды;
            1-е место в мире по запасам минтая, крабов, осетровых в своей 200-мильной экономической зоне, и второе-третье место по запасам трески, сельдевых, мойвы, сайки, лососевых и др.;
            1-е место в мире по разведанным запасам олова, цинка, титана, ниобия;
            1-е место в мире по запасам и производству рудничного и рафинированного никеля;
            1-е место в мире по разведанным запасам железных руд (около 28% мировых запасов);
            1-е место в мире по экспорту стали и третье место по экспорту металлопроката;
            1-е место в мире по производству и экспорту первичного алюминия;
            1-е место в мире по экспорту азотных удобрений, второе и третье места по экспорту фосфорных и калийных удобрений;
            1-е место в мире по запасам алмазов и второе место по их добыче;
            1-е место в мире по физическому объему экспорта алмазов;
            1-е место в мире по разведанным запасам серебра;
            2-е место в мире по разведанным запасам золота;
            2-е место в мире по разведанным запасам платины и первое место по её экспорту;
            3-е место в мире по размерам государственных золотовалютных резервов;
            3-е место в мире по разведанным запасам меди и свинца;
            3-е место в мире по разведанным запасам вольфрама и молибдена;
            1-е место в мире по протяженности электрифицированных железных дорог;
            1-е место в мире по числу ежегодных запусков космических аппаратов;
            1-е место в мире по количеству проданных на экспорт самолетов-истребителей;
            1-е место в мире по поставкам на экспорт средств ПВО средней и малой дальности;
            2-е место в мире среди стран, обладающих наибольшим количеством стрелкового оружия;
            2-е место в мире по поставкам вооружения всех видов;
            2-е место в мире по величине подводного флота;
            1-е место в мире по величине национального богатства (при любом методе расчета, как по абсолютной величине, так и на душу населения).

        • Գագիկ Բաղդասարյան says:

          Դեպի անապահով Ռուսաստան

          https://168.am/2013/11/19/300852.html

        • Գագիկ Բաղդասարյան says:

          Այո, Ռուսաստանը հումքային կցորդ է Չինաստանի և արդյունաբերական զարգացած արեւմտյան երկրների համար:

          Ինչ վերաբերվում է “ինքնաթիռներին” ստիպված եմ նորից մեջբերում անել`
          1 – ին տեղը աշխարհում օդանավների աղետների քանակով(ըստ միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի , օդանավների աղետների մակարդակը Ռուսաստանում 13 անգամ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում);

      • Համլետ says:

        Այս ցուցանիշների համար Ռուսաստանը «պարտական» է եվրոօլուխական կողմնորոշման լիբերաստ-դերմոկրատներին…

        • Գագիկ Բաղդասարյան says:

          Այս ցուցանիշների համար Ռուսաստանը «պարտական» է իր ժողովրդի համար ստեղծած ստրկատիրական կարգերին: Վերցնենք Կորեաները: Նույն ժողովուրդը, նույն պատմությունը մինչև 1953 թվ: Դրանից 10 տարի հետո և մինչև մեր օրերը այդ ժողովրդի 2 հատվածները հայտնվել են տարբեր քաղաքակրթություններում:
          Մի դեպքում կարևորը պետությունն է` գաղափարախոսությունը, տանկերը և այլն: Արդյունքը` մարդակեություն, առաջնորդի մահվան դեպքում վատ լաց լինելու համար -գնդակահարություն, սերիալ նայելու համար -գնդակահարություն:

          Մյուս դեպքում կարևորը մարդն է: Արդյունքը` նայեք Ձեր շուրջը,այն լի է Հարավային Կորեայի ժամանակակից արտադրանքով:
          Ռուսաստանը հայտարարում է, որ իր նպատակը կայսրության վերականգնումն է (Դուգին, Պրոխանով և այլն): Հետևանքը`
          Ռեկորդների ցուցակում- 1-е место в мире по величине национального богатства (при любом методе расчета, как по абсолютной величине, так и на душу населения).
          Հակառեկորդների ցուցակում `67 – րդն է աշխարհում կjանքի կենսամակարդակի առումով;
          182 – րդն է մահացության առումով 207 երկրների մեջ;

          Հետաքրքիր է, եթե Ռուսաստանի ժողովուրդները չեն կարղանում օգտվել իրենց ընդերքի հարստություններից, Հայաստանն է օգտվելու ?

  7. Maxim says:

    Գագիկ Բալդասարյանի նշումները Ռուսաստանի սոցիալական, տնտեսական և այլնի մասին, որին չեմ
    կասկածում, ինձ մի հարց է սարսափեցնում՝, ո՞րն է պատճառը, երբ մեր հայրենակիցները արդեն միլիոնով լքել են իրենց հայրենիքը և տեղափովխել մշտական բնակչության Ռուսաստան: Կամ
    Գագիկն է սխալ տվյալներ մեզ հաղորդում, որը շատ քիչ հավանական է, կամ էլ Հայաստանը Հայի
    համար այնքան բնակվելու անտանելի պայմաններ է ստեղծել, որ նա գերադասում է թողնել իր պապեկան հողն ու ջուրը և համակերպվել Ռուսաստանի նշված իրականության հետ:
    Բայց խեղճ Հայաստանն բացի աշխարհի ամենահամեղ բերք ու բարիք տալուց, էլ ի՞նչ անի:

  8. Galust Yenokyan says:

    Իմ կարծիքով, երբ խոսում ենք Ռուսաստանի համաշխարհային քաղաքական եվ տնտէսական դերի մասին, դրա հիմնական գրավականը իհարկե բոլորին հայտնի էնէրգտիկայի աղբյուրներն են, որը նրանց որպես կարեվոր գլոբալ հիմնամկան խաղացողի դերն է ապահովում: Եթէ 70 ականների վերջին էվ 80 ականներին նավթի եվ գազի գները չգահավիժեին հնարավոր է որ Հաոբի Համլետի եվ Հրանտի նոստալգիայի աղբյուր, Խորհրդային Միություն այդքան շուտ չկազմալուծեր…
    Իհարկե Համաշխարհային գլոբալ տնտեսության աննախադեպ զարգացումը, հատկապես Չինաստանի ու Հնդկաստանի մասնակցությամբ, վերջին 20 տարիներին էներգետիկ ռեսուրսների պահանջարկը սարսափելի ազդեց նավթի ու գազի գները բարձրանալուն, որը ապահովեց Ռուսաստանի տնտեսական կարվոր թռիչքը եվ Պուտինին պահովել իր օլիգարխիկ դիկտաուրայի վերտիկալ կառուցվածքը (Հակոբը երեվի սա նկատի ունի «արջը արթնացել» է ասելով): Չնայած նման ահռելի հարստության առկայությանը, իմ կարծիքով Պուտինյան օլիգարխիկ իշխանական կառուցվածքը, իշխանավորների կաշառակերությունը որ հատուկ էր Ռուսաստանի թագավորներին սկսած Պետրոս Առաջինից, տանւմ է դեպի կործանում: Ռուսական միլիարդները արեվմտյան բակերում են , իսկ տնտեսությունում իրական ռեֆորմներ տեղի չունեցավ, այն հիշեցնում է Արաբական հարուստ երկրներին ուր միակ տնտեսությունը նավթի հանքերն են:
    Վերջին շրջանում Ամերիկայի եվ Կանադայի նավթաքարերից նավթի ու գազի մշակումը այդ երկու երկրներին նավթ ներմուծող երկրներից դարձրել է նավթ արտահանող երկրների, նրանց միացել է Բրազիլիան եվ մի շարք ուրիշ երկրներ…եթե նավթի գները շարունաաակեն գահավիժել , կարծում ՄՄ կարող ե այնքան էլ հեռանկարային չլինել…

  9. Հրանտ Պապիկյան says:

    Գիտության տերը թաղեմ` Լոս-ում արպող Գալուստը, Կանադայում ու Էստոնիայում ապրող Մաքսիմը, Ֆրանսիայում ապաստանած Արսենը և շատ այլ “Հայաստանագետներ” դրել մի հանգի բացատրում են ինձ` ախմախ Հայաստանաբնակիս, որ ճիշտը իրենք են, որ լքել են Հայրենիքը, այլ ոչ թե ես, որ Փորձում եմ մի բան անել, Ինձ ասում են որ իմ երեխաները ապագա չունեն, որ Հայաստանում աշխատանք չկա, ազատություն չկա, սով է, մարդիկ ստրուկ են, և այլ սոսկալի բաներ….
    Ես էլ Հիմարաբար չեմ ընդունում, բայց դե ռազմաճակատում ծանր վիրավորված ու ԿՈՆՏՈՒԶԻԱ տարած տղա եմ` միանգամից չեմ հասկանում….
    Ես հիմա իմ պապու կառուցած տանն եմ: Ես ու կինս նոր ենք վերադարձել ԱՇԽԱՏԱՆՔԻՑ, որտեղ մեզ խիստ հարգում են և անհասկանի պատճառներով պարբերաբար պրեմիաներ են տալիս: Սպասում ենք աղջկաս ու փեսայիս` թոռնիկի հետ, որ սեղան գցենք մեծ սեղանի շուրջ ընթրենք: Երկու դուստրերս անվճար ընդունված և կարմիր դիպլոմով ավարտած բժշկուհիներ են, որոնց անմիջապես մի քանի հրավերներ եղան տարբեր լուրջ կլինիկաներից: Նույնիսկ մեկ ամիս ուսման վարձ թույլ չտվեցին աղջիկներս մուծել իրենց համար, փոքրս նույնիսկ անվանական թոշակ ստացավ…:
    Մյուս սենյակում գրքերի վրա տառապում է տղաս, որը չի բավարարվել մի քանի տարի շարունակ արևելյան մարտարվեստների տարբեր հանրապետական և միջազգային մրցաշարերում վաստակած մեդալներով և խոստացել է կրկնել քույրերի ռեկորդը գիտելիքների ասպարեզում…
    Խոհանոցում իրար է անցել 45 տարվա մանկավարժական ստաժով թոշակառու մայրս` թոռնիկին ու ծոռնիկին համով բաներով դիմավորելու համար: Նա մեր տան մեծությունն է ու ՇԵՖԸ, և իր խոհանոցը ոչ ոքի չի տալիս կառավարման…
    Վաղը նորից կգնամ աշխատանքի, կհանդիպեմ բազմաթիվ գործընկերներիս, մեր պարտականությունները “ստրկաբար” կանենք, կգամ մեր թաղ, “սոված ու բարոյազուրկ” հարևաններիս հետ բլոտ կխաղամ, երեկոյան դուրս կգամ իմ տնամերձ այգին, որ լիովին իմ ձեռքով եմ տնկել, կզբոսնեմ Ադոլֆ անունով շանս հետ, քնելուց առաջ կնոջս հետ կքննարկենք միշտ չհերիքող ծախսերը, նորից կլսեմ, որ նոր մեքենայի հիպոթեկը շատ է նեղում, նոր սառնարան էր պետք…))))))
    Վերջում լուրեր և մեկնաբանություններ կկարդամ, մի քիչ կզայրանամ մեր իշխանությունների հերթական հիմար “կիքսի” և “արմատականների” ոչ պակաս հիմար ու ծայրահեղական քայլերի վրա, նորից կկարդամ Մաքսիմի, Արսենի , Գալուստի և մյուսների վերլուծությունը իմ կյանքի մասին… ու նորից չեմ հասկանա: Երևի “ձայնս տաք տեղից է գալիս”, չեմ վիճում, բայց այդ տաքուկ տեղը ես ինքս եմ վաստակել, միշտ կոնկրետ նպատակներ եմ ունեցել` պատիվ-հարգանք, ջերմ ու համերաշխ ընտանիք, բարեկեցություն և իմ կայուն տեղը այս հողի վրա: Մեկից լավ, մյուսից վատ` ԱՅԴ ԲՈԼՈՐԸ ՈՒՆԵՄ, և նվեր չեմ ստացել….
    Կներեք, ժողովուրդ ջան, ոնց որ թե թեմայից շեղվեցի: Ախր ես ուրիշ բան էի ուզում ասել, և այս ամենը բոլորովին կապ չունի….
    Ինչ էի ասում` ԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ՄԵՌՆԻ, ինչ հրաշալի բան է ինտերնետը… Մարդիկ աշխարհի ծայրից կարողանում են ինձ խորհուրդներ տան, թե ես ինչ ուզեմ, ինչը չուզեմ: Նույնիսկ կարևոր էլ չէ, որ այդ հեռավորությունից նրանք մի քիչ լավ չեն տիրապետում ինֆորմացիային,: Կարևորը տեխնիկական առաջընթացն է և կեցցե համացանցը)))))

    P.S. Կներեք, գրելուս ընթացքում երեխեքս եկան, ընթրեցինք` գնացին: Ադոլֆը սպասում է իր զբոսանքին, Հայաստանաբնակ հիմար շուն ա, չի հասկանում ինչու եմ ուշանում….

  10. Galust Yenokyan says:

    Հարգելի «ընկեր» Պապիկյան, ուրախ եմ որ ինձ էլ առիթ ներկայացրիք կիսվելու համար: Իհարկե համոզված եմ որ ձեր կուսակիցների կողմից հավանաբար արժանացել եք հերոսի կոչման «Հարենիքում» մնալու համար, բայց ահա ինձ ձեր հարազատ կուսակից ընկերները դեռ Գորբաչովյան տարիներին մինչեվ Լենինգրադները քաշ տվին հարցաքննությունների , որից հետո իհարկե հեռացա Խորհրդային «Հայրենիքից» մինչեվ…Իհարկե ձեր եվ ձեր գաղափարակից ընկերների հայրենիքը ոչ թե հայաստանն է այլ Խորհրդային միւթյունը ու ձեր տան պատից իհարկե կախված է հարազատ Ստալինի նկարը…Եթե ազնվորեն ասեմ ես այսօրվա մեր Հայրենիքը չեմ վերադառնա ապրելու,(գիտեմ դուք իմ նմաններին չեք ել թողնի ճիշտ կոմունիստներդ) քանզի կարծում եմ խորհրդային երկրի տարիների նսեմացումները ինձ համար հերիք է, իսկ այսօրվա, ավելի խորհրդային տարիների համակենտրոնացման ճամբար հիշեցնող երկիրը…
    Երբ փոքր էի հայրս ասում էր ընկերություն արա միշտ քեզանից խելոք մարդկանց հետ, ոչ թե ավելի հարուստի հետ: Ես բավական ինձանից խելոք ընկերներ ունեի հայրենիքում եվ հիմա ել դեռ ունեմ, պիտի ասեմ որ շատ կարոտում եմ իրենց, բայց այն նսեմացումները որ իրենք կրում են այն մարդկանցից որ ընտրություններում ընտրում են ԿԳԲ ի գործակալ տգետ մի անհատի …

  11. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի Հրանտ, Գալուստ, Արսեն, Գագիկ, Հակոբ, Մաքսիմ: Խնդրում եմ, վիճեք ԻՆՁ հետ, իմ գրածի մասին. ոչ թե ԻՐԱՐ ՀԵՏ: Թե չէ, վախենամ, մնացածներին ձեր քննարկումնը հետաքրքիր չլինի:

  12. Հրանտ Պապիկյան says:

    Հարգելի Պարոն Աբրահամյան, Կարծեմ Ձեր ուշադրությանը արժանացել եմ հենց այն ժամանակ, երբ անորոշ ճակատագրով նստած էի ԿԳԲ նկուղներում, և դա այն ժամանակ, երբ ռազմաճակատի վերքերս դեռ չէին սպիացել, տղաս էլ նոր էր ծնվել….Դուք գոնե գիտեք, որ ես այս երկրից նեղանալու պատճառներ ունեմ վաղուց, բայց համառորեն չեմ հեռանում Հայրենիքից: Ինչ եք կարծում, ես իմ տեսակետներում անկեղծ չեմ? Ես այս երկրի ապագայի մասին իմ պատկերացումները ասելու ավելի քիչ իրավունք ունեմ` ապրելով այստեղ, քան արտերկրում ապրողները? Բնավ ոչ: Ես Հայրենիքիս լավին էլ եմ տեր, վատին էլ: Ես կարիք ունեմ արդարանալու, թե ինչու եմ “կառչած” այս հողին??

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930