Նոյմեբերի 15-ին տեղի ունեցավ դատական նիստ Կոմիտաս 5-ի ապօրինի շինարարության գործով: Կոմիտաս 5-ի բնակիչները միջնորդություն ներկայացրեցին, որ իրենց փաստաբան Անուշավան Նիկողոսյանը չի կարող ներկա գտնվել դատական նիստին, այդ իսկ պատճառով դատական նիստը պետք է հետաձգել: Դատարանը չընդունեց միջնորդությունը:
Լիբեր ՍՊԸ-ի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որ այդ կազմակերպությանը վնասներ է կրել շինարարությունը կասեցնելու և արգելանք դնելու պատճառով և այդ վնասների փոխահատուցումը պարտավոր են տալ քաղաքացիները: Դատական նիստին նաև ներկա էր քաղաքապետարանի կողմից ներկայացված իրավաբան, ով լրիվ իրավաչափ համարեց Լիբեր ՍՊԸ-ի պահանջ:
Այն հարցին, թե ինչու քաղաքապետարանից Լիբեր ՍՊԸ չի պահանջում վնասների փոխհատուցում անօրինական շինարարության թույլտվություն տալու համար, կազմակերպության ներկայացուցիչը պարզաբանեց, թե շինարարությունը կասեցվել է ոչ թե քաղաքապետարանի պատճառով, այլ քաղաքացիների:
Դատավոր Ռուզաննա Հակոբյանը բավարարեց միջնորդությունը և պարտավորեցրեց 3 օրվա ընթացքում, եթե սույն գումարը չի վճարվում, արգելանքնը շինարարության վրայից հանվում է: Պետք է նշել, որ սույն դատավորը արգելեց տեսանկարահանել դատական նիստը՝ հղում չանելով որևէ հոդվածի:
Դատական նիստը ձայնագրվել է և ներկայացնում ենք «դռնբաց» նիստի ձայնագրությունը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ չկա հոդված վարչական օրենսգրքում, որով արգելվում է տեսաձայնագրություն իրականացնել դռնբաց դատական նիստի ժամանակ, այն պարագայում, երբ այս գործը աղմկահարույց գործերից մեկն է այսօրվա քաղաքական, քաղաքացիական դաշտում:
Փաստացի, որևէ իրավական ճանապարհ համակարգը չի թողնում քաղաքացու պայքարելու համար: Քաղաքացին կրկին մնաց անարդարության ձեռքը մեն-մենակ:
Տեսանյութը՝ Lragir.am-ի
Թեհմինե Ենոքյան