Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Վարչական դատարանը որոշել է, որ Կոմիտաս 5-ի բնակիչները պետք է 40600 դոլար վճարեն կառուցապատող ընկերությանը՝ որպես վնասի փոխհատուցում, քանի որ խոչընդոտել են կառուցապատմանը։
«ՉԻ»– Եթե դատարանն իսկապես նման որոշում է կայացրել (փոքր-ինչ անհավատալի է, բայց Հայաստանում ամեն ինչ հնարավոր է), ապա կարելի է ասել, որ Կոմիտաս 5-ի բնակիչների բախտը բերել է՝ որոշման մեջ նրանց ծեծելու մասին խոսք չկա։
Ավելին, դատարանը կարող էր որոշել, որ բողոքի ակցիաների բոլոր մասնակիցների գլուխները պետք է խուզել եւ շղթայակապ քարշ տալ շինհրապարակ՝ հարկադիր աշխատանքով կառուցապատման ընթացքն արագացնելու։
Մնում է հուսալ, որ Սամվել Ալեքսանյանը դատարանի այս որոշման մասին տեղյակ չէ։ Պատկերացնո՞ւմ եք ինչ փոխհատուցում կպահանջեր «Երեւան սիթի» ցանցը բոյկոտելու կոչեր հնչեցնող ակտիվիստներից:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում