Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ սպասել Վիեննայի հանդիպումից. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 19,2013 12:37

Այսօր Վիեննայում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ: Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիշեցնենք, նախագահների մակարդակով հանդիպման վերաբերյալ համաձայնություն էին ձեռք բերել տարածաշրջան կատարած վերջին այլցելության ժամանակ:
Այսպիսով, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպում կունենան տեւական դադարից հետո, որ հաջորդել էր կազանյան տապալմանը, երբ Ալիեւը, ինչ-որ «նոր առաջարկներ» մեջտեղ բերելով, ուղղակի ձախողեց նախապես համաձայնեցված պայմանավորվածությունների ամրագրումը:
Դրանից հետո նախագահների մակարդակով եւս մեկ հանդիպում է եղել, սակայն բանակցային գործընթացում զարգացումները սառեցված վիճակում են հայտնվել Կազանի հանդիպումից հետո:
Այսքանով հանդերձ, ինչ կարելի է սպասել Վիեննայի հանդիպումից:
Սկզբունքորեն բանակցային գործընթացում ակտիվ զարգացումների նման դադարից կամ, ավելի ճիշտ, տեղապտույտից հետո, անշուշտ դժվար թե որեւէ էական առաջխաղացում լինի: Սա թերեւս հասկանալի է բոլորին:
Ի վերջո, հնարավոր է, որ վերադարձ կատարվի նախքան սառեցումը եղած համաձայնություններին, այսպես կոչված՝ Մադրիդյան սկզբունքներին, որ այս ընթացքում մի քանի անգամ արծարծվել են համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարություններում: Բայց, մյուս կողմից, հենց միայն անցած ժամանակահատվածում տեղի են ունեցել զարգացումներ, իրադարձություններ, որոնք ստիպում են որոշակիորեն վերանայել նախքան այս ցուցաբերած մոտեցումները:
Ամեն դեպքում, ադրբեջանական իշխող վարչախմբի ընդգծված հակահայկական, կարելի է ասել՝ բացահայտ ռասիստական կեցվածքն ու, հայտարարություններից բացի՝ կատարած որոշակի քայլերը նկատելիորեն նեղացնում են ոչ միայն բանակցությունների դուռը, այլեւ թեկուզ զուգահեռ հարցերի վերաբերյալ համաձայնության հասնելու հնարավորությունները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930