2013 թվականի նոյեմբերի 15-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով`
1. առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 126-րդ հոդվածով` Արդարադատության խորհուրդը որոշեց`
Մարինե Տոնականի Մելքոնյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
2. Քննարկելով առաջին ատյանի տարբեր դատարանների դատավորների պաշտոնների փոխանակման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի առաջարկը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 127-րդ հոդվածով, որոշեց`
– Մխիթար Վրեժի Պապոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
– Մեսրոպ Երջանիկի Մակյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։
3. Քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածով`որոշեց
Հավանություն տալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Քրիստինե Պատվականի Մկոյանի թեկնածությանը։
Քրիստինե Պատվականի Մկոյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար` ազատելով նրան ՀՀ վարչական դատարանի դատավորի պաշտոնից։
ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ