Այսօր «Փաստարկ» ակումբում ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանը խոսելով իրականացրած հարցումների մասին, որնոք վերաբերում են Մաքսային միությանը՝ ասաց. «Այնքան արժանահավատ հարցումներ են եղել… Եվրոպական միությունը անհամեմատելի է, Մաքսային միությունը նոր է ձեւավորվում: Իմ պատկերացմամբ, եթե դրվի Մաքսային միությո՞ւն, թե՞ Եվրոմիություն հարցը, ապա հարաբերակցությունը կլինի այսպես՝ 30 տոկոս ի օգուտ Մաքսային միության, իսկ 70 տոկոսը ի օգուտ Եվրոպականի»:
Ըստ Պարույր Հայրիկյանի, եթե մենք դառնանք Մաքսային միության անդամ, որոշ ժամանակ անց ստիպելու են Հայաստանին ասել, որ մենք Մինսկի խմբին չենք վստահում, այլ վստահում ենք Ռուսաստանին:
Պարույր Հայրիկյանի խոսքով` բոլոր նրանք ովքեր ռուսական հարճ չեն դարձել, նրանք կարող են հիանալ Ռուսաստանի անկախությամբ. «Ռուսաստանը Հայաստանի անկախությունը ոչնչացրած է եղել: Ռուսաստանն այսօր Հայաստանին դատարկում է: Կա տգիտություն, ծախվածություն եւ կա առողջ մտածելակերպ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ