Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Բամբասողները պատվերով էին բամբասում, սկսած՝ Նաիրա Զոհրաբյանից»

Նոյեմբեր 19,2013 12:07

«Այսօր մեզ լուրջ վտանգ է սպասվում: Ինձ անվանեցին փոխոխամտության սիմվոլ: Երբ ասում էի, որ ընտրություները չեմ հետաձգելու, իսկ հետո ավելացնում էի, որ միասնական ընդդիմադիր թեկնածու լինելու դեպքում հնարավոր է հետաձգեմ, ինձ ոչ մեկ փոփոխամիտ չհամարեց: Սակայն, երբ հայտարարեցի, որ ընտրությունները չեմ հետաձգում, որովհետեւ միասնական թեկնածու չի ձեւավորվում, ինձ համարեցին փոփոխամիտ»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնոր Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտություններին, որտեղ ինքը եւս նախագահի թեկնածու էր:

Անդրադառնալով իր վրա մահափորձի փաստին՝ Պարույր Հայրիկյանը նշեց, թե կրակոցը պատվիրատուների նպատակին չծառայեց եւ ինքը չհետաձգեց ընտրությունները: «Մեր ժողովրդի յոթանասուն տոկոսից ավելին դեմ է Մաքսային միության խուժանությանը, որեւէ մեկը լսեցի՞ք, որ ասի, թե Սերժ Սարգսյանը փոփոխամիտ է, որովհետեւ բոլոր բամբասողները պատվերով էին բամբասում, սկսած Նաիրա Զոհրաբյանից՝ վերջացրած Պողոսով եւ Պետրոսով: Երբ մեր ժողովուրդն ունի «ո՛չ Մաքսային միությանը» դիրքորոշում եւ հակված է Եվրոպային միանալ, մեր քաղաքական գործիչների կեցվածքը լռությունն է: Նա, ով իրեն համարում է ընտրված նախագահ՝ նա ընդհանրապես չկա, իր մարդիկ հայտարարություն են անում ընդամենը»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նրա ձեւակերպմամբ՝ պարզվում է, Հայաստանում կուսակցություններ չկան, կան մարդկային ստրուկների խմբեր, ճորտեր. «Ես հասկանում եմ, որ բոյկոտի եմ ենթարկվելու, սակայն բոյկոտի ենթարկողներ, դուք պարտված եք, դուք ստամոքսապաշտ եք, որ մոռանում եք, որ դուք ձեր դեմ եք պայքարում: Երբ ինձ կրակեցին, ես ասացի, որ իրենք իրենց վրա են կրակում, հիմա էլ ասում եմ՝ իրենք պայքարում են հենց իրենց դեմ»:

Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ վաղը հանրահավաք կլինի, ու որ ինքը սադրանքներին ընդառաջ է գնում, որպեսզի ոչնչացնի դրանք. «Մեր ժողովրդի ամենամեծ խնդիրը՝ պարտադրվող դավադիր Մաքսային միությունն է, եւ ամեն մի հայ պետք է իմանա, որ իրենից է ամեն ինչ կախված: Նրանք պետք է գան հրապարակ եւ ասեն, որ մենք ոչխար չենք, ոչ բենզինի շշեր, ոչ հեղափոխություն, այլ ընդամենը ասեն, որ մենք ոչխար չենք»:

Պարույր Հայրիկյանը գտնում է, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, դա կլինի մեր վերջին կործանումը եւ Հայաստանի բնակչության կեսը կլքի Հայաստանը. «Ամեն ինչ արվում է, որ Հայաստանը մնա առանց հայերի, ռուսները դա արել են, անում են, եւ անելու են: Ո՞ր հայ կամ ռուս մարդը հնարավորություն ունենալու դեպքում կգնա Մոսկվա եւ ոչ թե Փարիզ»,- հավելեց նա:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930