Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանն իր դեսպան նշանակվելու մասին․ «Բայց ո՞վ ասաց, որ ուշանում է»

Նոյեմբեր 19,2013 12:13

«Իսկ ո՞վ ասաց, որ ուշանում է, ինչի նրանք պետք է ձեզ պատասխանեն, դուք որոշել եք, որ ուշանում է ու պահանջում եք պատասխան, բայց ո՞վ ասաց, որ ուշանում է»,- այսօր լրագրողների դիտարկումներին ի պատասխան այսպես արձագանքեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Խոսքը`Գերմանիայում իր դեսպան նշանակվելու մասին էր:

Լրագրողները հետաքրքրեցին, թե ինչո՞ւ է Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակվելու գործընթացը դանդաղել: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայում թուրքական լոբբինգը շարունակում է ազդեցություն ունենալ նրա դեսպան նշանակելու հարցում, ինչն էլ գործընթացի դանդաղեցման պատճառ է դարձել: Լրագրողները պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀ ԱԳՆ-ն իրեն իրազեկե՞լ է ուշացման պատճառները:
Դիտարկմանը, թե թուրքական լոբբին է պատճառը, պարոն Հովհաննիսյանը չարձագանքեց:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930