Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես կանայք են ինձ վիրավորում եւ հասցնում ամենածանր ու ցավալի հարվածները». «Իրատես de facto».

Նոյեմբեր 19,2013 12:00

Հատված ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ (ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ) հարցազրույցից:

-Ինչպե՞ս եք հաջողացրել՝ Ձեր այսքան կարճ աշխատանքային կենսագրության ընթացքում, որպես մամուլի խոսնակ, բավականին լրատվամիջոցների, խմբագիրների, լրագրողների հետ «կռվել»։ Օրինակ, ես, լինելով այսքան «վատը», այսքան անտի-ԲՀԿ-ական, այսքան «ի՜ժ» ու «տաղանդավոր», երբևէ Ձեզ անվանարկե՞լ եմ։

– Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում, որովհետև ես բարեկամական– գործակցային հարաբերությունների մեջ եմ, թերևս, բոլոր լրատվամիջոցների հետ, և կարող եք տարբեր լրատվամիջոցներից ճշտել դա։ Իսկ ինձ Դուք «անդրադարձել» եք դեռ սկսած այն ժամանակից, երբ ես խոսնակի լիազորություններ չունեի։

Ի դեպ, ես սովոր եմ, որ իմ կյանքում հատկապես կանայք են ինձ վիրավորում և հասցնում ամենածանր ու ցավալի հարվածները։ Հատկապես աչքի ընկնող կանայք առանձնակի տաղանդ ունեն էդ բանն անելու։

– Աստվա՜ծ իմ, էս ի՜նչ փորձ ունի Ձեր տառապանքը, էդ հաստատ ես չեմ. էդ ո՞ւմ նկատի ունեք, միայն չասեք, թե՝ ինձ: Էլի մեկի՞ն։ Անկեղծացեք-անկեղծացեք։

– Ինչպես միշտ, դուք «անկրկնելի» եք հարվածը վերցնելու և հետ շպրտելու առումով։

– Ոչինչ, դիմացեք, բայց վերադառնանք կրկին Ֆրոյդին. ո՞վ է այդպես Ձեզ նեղացրել, չեք էլ ամուսնացել էս տարիքում։

– Բազմաթիվ կանայք, ակնառու կանայք, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում։

– Էդ լավ նշան չի. դա լավ չի խոսում Ձեր մասին։ Եվ այնուհանդերձ, պատմեք՝ ինչ է եղել, ինչու է եղել, ումով է եղել։

– Սիրով պատասխանեմ, վստահ եմ՝ իմ համեստ անձը, այդ թվում և իմ անձնական կյանքը, բացարձակապես չի հետաքրքրում ոչ ձեր թերթի ընթերցողին, ոչ էլ մեր հանրությանն առհասարակ, դա մի հարց է, որ մասին չարժե խոսել։

– Մի՜ ասեք, մի ասե՜ք, թանկագին Ուրիխանյան, Դուք մեզ հետաքրքիր եք Ձեր ամեն ինչով, զի նուրբ աշխարհում մենք բոլորս նույնն ենք, ոնց կարող ենք թողնել, որ Ձեզ «այլք» նեղացնեն, երբ աշխարհը շարժող միակ ուժը սերն է. թույլ տվեք հանդես գալ կոչով (չնայած ձեր ԲՀԿ-ի բամբ ձայնով «կոչողները» դա ավելի լավ կանեին), կանայք, մի՛նեղացրեք մեր երիտասարդներին՝ ոճային, ինտելեկտուալ, խոստումնալից երիտասարդներին։ Ասի:֊
– Ապրես։

Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930