Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը՝ ընտրական համակարգի խնդիրների մասին. «Հիմա էլ է Զարուհի Փոստանջյանը քարոզչություն անում»

Նոյեմբեր 19,2013 11:49

«ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին»,-այսօր հրավիրված ԱՊՀ ՄԽՎ մասնակից պետությունների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Ընտրական օրենսդրության արդի հիմնահարցերը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ տնօրենի տեղակալ Անդրեյ Բարանովը:

Նա գովեց ՄԽՎ մասնակից պետությունների ժողովրդավարության զարգացման, պառլամենտարիզմի և քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երևանյան մասնաճյուղի աշխատանքը ու շեշտեց. « Երևանի մասնաճյուղը մեկ տարի առաջ է ստեղծվել,

բայց մեկ տարվա գործունեությունը ցույց է տալիս արդյունավետություն, և այդ աշխատանքը կարող է լավ օրինակ դառնալ մյուս երկրների համար»:

ԱՊՀ ՄԽՎ ԺԶՄՄԻ փորձագետ Ալեքսեյ Կարցովը, խոսելով ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական համակարգերում գոյություն ունեցող հիմնախնդիրների մասին, նշեց. «Առաջինը ընտրական համընդհանուր իրավունքի հետևելու հարցին վերաբերող հիմնախնդիրներն են: Օրինակ՝ այս առումով Ադրբեջանում կան խնդիրներ: Խնդրահարույց են նաև ընտրական իրավունքի հավասարությանը վերաբերվող հարցերը: Գաղտնի քվեարկության հարցն էլ է խնդրահարույց այն առումով՝ արդյո՞ք դա ընտրողի իրավունքն է, թե՞ պարտավորություն»:

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Էդգար Շաթիրյանը խոսեց ՀՀ-ում գոյություն ունեցող հիմնախնդիրների մասին. «Հրատապ է ընտրական քարոզչության ժամկետները կանոնակարգող նորմերի վերանայումը: Քարոզչության մեկնարկի հետ կապված՝որքանո՞վ է տրամաբանական քարոզչության մեկնարկը տալ գրանցման վերջնաժամկետից հետո՝ յոթերորդ օրը: Կոնկրետացված չէ նախընտրական ծրագրերի ներկայացումը: Խախտումների դեպքում պատժիչ մեխանիզմների խստացումը ևս հրատապ է: Առաջարկում ենք համայնքների ղեկավարների ընտրության պարբերականության ժամկետների սահմանափակում: Խնդրահարույց է նաև արտերկրում ընտրությունների կազմակերպումը, այնտեղ ապրող հայերը ևս պետք է մասնակցեն ընտրություններին և ստեղծվի համընդհանուր էլեկտրոնային քվեարկության համակարգ»:

Հնչեցված հիմնախնդիրներին արձագանքեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը. «Բարձրացնում եք արտերկրում ընտրությունների կազմակերպման հարցը,բայց չգիտես ինչու չեն բարձրաձայնում տանը բնակվող հիվանդ մարդկանց մասին, ովքեր չեն կարող գալ տեղամաս: Հիմա գնալ համընդհանուր էլեկտրոնային քվեարկության, կարծում եմ ընդունելի չէ: Եթե դնենք ընտրության ժամկետի սահմանափակում, ապա գյուղական բնակավայրեր կունենանք, որտեղ չենք ունենա ղեկավարներ: Կամ ինչ վերաբերում է քարոզչության ժամկետների սահմանափակմանը, ապա, օրինակ, հիմա էլ է Զարուհի Փոստանջյանը քարոզչություն անում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930