Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց հասկանալ, թե Շանթ Հարությունյանի հետ կալանավորված մյուս 13 քաղաքացիներն իրավական ինչ պաշտպանվածություն ունեն, արդյոք ունեն իրավապաշտպաններ, եւ, առհասարակ, նրանց իրավունքները կալանավայրում ոտնահարվել են, թե ոչ։ Միայն կարողացանք պարզել, որ կալանավորվածներից Տիգրան Պետրոսյանն ունի պաշտպան՝ Արա Զաքարյանը։ Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալը նորմալ վիճակում է, վերաբերմունքի հետ կապված որեւէ դժգոհություն չունի. «Միայն բողոքում է իր դեմ առաջադրված մեղադրանքից»։ Իսկ մյուս կալանավորների մասին մեզ չհաջողվեց տեղեկություն ստանալ։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից երեկ «Ժողովուրդ»–ին հայտնեցին, որ նոյեմբերի 15-ին նախաքննական մարմինը մեղադրյալ Շ. Հարությունյանին հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է կայացրել։ Իսկ այսօր դատարանը նիստ կգումարի եւ կորոշի՝ լուծարված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հիվանդանոց, թե ոչ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև