Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետ. «Բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 19,2013 11:13

Երկամյա դադարից հետո այսօր Վիեննայում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Ալիեւ-Սարգսյան հանդիպման ակնկալիքների շուրջ «Ժողովուրդ»–ը զրուցեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ։
– Պարոն վարչապետ, ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այս հանդիպումից։
– Հանդիպումն ինքնին ողջունելի է, քանի որ մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչի համար պետք են բանակցություններ։ Սակայն, մյուս կողմից, բանակցությունները չեն կարող շոշափելի արդյունքներ ունենալ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության անմիջական կողմ, ուղիղ կերպով ընդգրկված չէ բանակցային գործընթացում։ Այնպես որ, այս հանդիպումը կհամարեի հերթական, որից կարելի է ակնկալել առավելագույնը փոխվստահության կառուցման միջոցառումների ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ նախնական համաձայնության ձեռքբերում։ Այս տեսանկյունից ուշագրավ է, որ պաշտոնական Ստեփանակերտը միշտ հանդես է եկել բաց եւ կառուցողական դիրքերից, ինչի օրինակներից մեկն էլ Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործման մեր առաջարկն էր։ Սակայն, ի պատասխան մեր կառուցողական քայլերի, Ադրբեջանը միշտ հանդես է գալիս ագրեսիվ հայատյաց դիրքերից՝ միտումնավոր կերպով մերժելով այն ամենը, ինչը կարող է որոշակի չափով օգնել փոխվստահության կառուցման գործին, առանց որի, անտարակույս, հնարավոր չէ կարգավորել որեւէ հակամարտություն։
– Տեսակետ կա, որ այս հանդիպումը կարող է վճռորոշ լինել Արցախի համար։
– Ինչպես նշեցի վերեւում, սա կհամարեի հերթական հանդիպում, մանավանդ որ այն երկարատեւ ընդմիջումից հետո է տեղի ունենում, ինչը բավարար է ենթադրելու, որ մեկ հանդիպումը չի կարող վճռորոշ դառնալ հակամարտության կարգավորման գործում։ Այլ խոսքով՝ ընդհանուր առմամբ այն նպատակ ունի ընդամենը վերականգնելու հանդիպումների խզված շարքը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930